Իսպանական պարբերականները վստահեցնում են, որ Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարիերան կշարունակի «Սևիլիա»-ում :
Կողմերը արդեն հասել են համաձայնության: Իսպանական ակումբը 30-ամյա հարձակվողի տեղափոխության համար կվճարի 10 միլիոն եվրո: Բացի այդ, թուրինյան ակումբից Սևիլիա կարող է տեղափոխվել Մաուրիսիո Իսլան, ով դժգոհ է իր ստացած խաղաժամանակից Թուրինում:
Նախորդ մրցաշրջանում Լյորենտեն մասնակցել է 31 խաղի և խփել 7 գոլ:








































