Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռազմական ինքնաթիռ են գտել, հայտնում է Rusnovosti-ն: Մեքենան եղել է Բզուրա գետում: Ինքնաթիռի ֆյուզելյաժը մի քանի մասի է բաժանվել, և դրա ստույգ մոդելը պարզել հնարավոր կլինի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:
Կասկած չկա, որ ինքնաթիռը ԽՍՀՄ-ին է պատկանել. խցիկում պահպանվել են ռուսերեն գրություններ, մասերի մեջ հայտնաբերվել են խորհրդային պարաշյուտ, օդաչուների համազգեստի մասնիկներ, նրանց զենքն ու ռադիո:
Վիսլայի թանգարանում հայտնել են, որ մարդիկ, որոնք 1945 թ. ապրել են այդ տարածքում, հիշում են, թե ինքնաթիռն ինչպես է խփել գերմանական հրետանին: Բացառված չէ, որ փորձագետներին հաջողվի պարզել նաև երկու խորհրդային օդաչուների անձը, որոնք զոհվել են Լեհաստանի երկնքում:










































