Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարծում է, որ Ֆրանչեսկո Տոտտին պետք է վերադառնա ընտրանու կազմ:
«Հավաքականի դռները միշտ բաց են հատկապես այնպիսի խաղացողների համար, ինչպիսին Տոտտին է: Հավատում եմ, որ մի օր նա նորից կհագնի Իտալիայի հավաքականի մարզաշապիկը: Նա արժանի է դրան»:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հայտարարել է, որ չի բացառում Տոտտիի վերադարձն ազգային ընտրանու կազմ:





































