Friday, 10 07 2026
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի

Էջմիածնում ուժեղացված հսկողություն է. ոստիկանությունից գող է փախել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ և հայտնել, որ արդեն քանի օր է՝ մի խումբ ոստիկաններ զինված հսկում են Էջմիածին քաղաքի ճանապարհները:

Բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառով չենք հայտնում, պատմեցին, որ իրենց խիստ անհանգստացնում է, թե ինչու են ոստիկանները զինված հսկողություն իրականացնում. «Միգուցե ինչ-որ դեպք է տեղի ունեցել կամ պետք է տեղի ունենա, որ իրավապահները զինված են: Վախի մեջ ենք, ամեն օր մի վատ լուր ենք սպասում, թե հեսա մի բան կլինի: Ախր, ճիշտ հասկացեք՝ սա էլ դեռ քիչ չէ, զինված իրավապահները մարդկանց ճանապարհին տուգանում են՝ արագությունը գերազանցելու համար: Այդ ճանապարհին արագաչափ չկա, իրենք էլ այդ ամենից օգտվելով՝ տուգանում են: Ախր, գյուղացին ինչ է աշխատում, որ մի հատ էլ տուգանք վճարի»:

Բնակիչների պատմելով՝ մարզում լուրեր են շրջանառվում, որ «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել, և այս օրերին իրավապահները փորձում են գտնել նրան. «Հիմա չգիտենք, թե որտեղից է փախուստի դիմել, գոնե մարդկանց տեղյակ պահեն, թե ինչ է կատարվում: Ճիշտ հասկացեք՝ Գյումրիում ապրող Ավետիսյան ընտանիքի անդամների սպանությունից հետո վախ կա սրտներումս. չգան, մտնեն մեր տները, օգնեք՝ հասկանանք, թե ինչու են զինված հսկում մարզը»:

Եվ այսպես, նախ փորձեցինք ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանից, պարզել, թե արդյո՞ք իր ղեկավարության տակ գտնվող ՔԿՀ-ից դատապարտյալ է փախուստի դիմել, սակայն վերջինս պատասխանեց, թե արձակուրդի մեջ է. «Բայց չեմ կարծում, որ դատապարտյալը ՔԿՀ-ից փախուստի դիմած լինի»: Մեզ հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ հայտնեց, թե Արմավիրի ՔԿՀ-ն աշխատում է իր բնականոն հունով, և նման խնդիր չկա:

Ավելի ուշ մեզ տեղեկություններ հասան, որ ոմն Դ. Հարությունյանը, որ գողության համար ձերբակալված է եղել, ոստիկանության Արմավիրի մարզի բաժնից փախուստի է դիմել, և իրավապահներն այս օրերին փնտրել են նրան: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ գողության համար ձերբակալված Դ. Հարությունյանը օգոստոսի 23-ին՝ երեկոյան, հայտնաբերվել է:

Ասել է թե՝ վտանգը չեզոքացված է, և բնակիչները կարող են արդեն հանգիստ քնել»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում