«Ռոսկոմնադզորի» հրամանով փրովայդերները սկսել են ռուս օգտատերերի համար WikiPedia-ի հասանելիության արգելափակումը։ Սակայն մոսկվացի օգտատերերը հայտնում են, որ նախկինի պես հասանելիություն կա ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ավելի վաղ գերատեսչության հաղորդագրություում նշվել է, որ «Ռոսկոմնադզորը» օպերատորիներին արգելափակման է ուղարկել ռուսալեզու առցանց հանրագիտարանի էջը, որը պարունակել է թմրանյութերի պատաստման մասին արգելված տեղեկատվություն։
«Նշված հոդվածի՝ այլ URL հասցե տեղափոխության գործողությունը, որն ավելի վաղ ձեռնարկվել էր առցանց հանրագիտարանի ռուսական բաժնի կողմից, չի սահմանափակել օգտատերերի հասանելիությունը դատարանի կողմից «արգելված» ճանաչված տեղեկատվությանը»,- ընդգծել են գերատեսչությունում։
Եվ քանի որ առցանց ռեսուրսը գործում է HTTPS պրոտոկոլի հիման վրա, որը թույլ չի տալիս հասանելիության սահմանափակում առանձին էջերին, կարգելափակվի ամբողջ ռեսուրսը։
Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ հոդվածի խմբագրման արդյունքում ռեսուրսը հանվել է արգելված կայքերի ռեեստրից։










































