Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Սուրիկ Խաչատրյանը ՄԻԵԴ-ում մարդ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին օմբուդսմեն, ներկայում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է։ Մեր այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ մարզպետը։ Հարցին, թե ինչ ազգակցական կապ կա իր և նախկին ՄԻՊ Հարությունյանի միջև, նա պատասխանեց. «Նա իմ «դվայուրըդնի» քրոջ տղան է»։ Փաստորեն, ի թիվս Հայաստանի դեմ ներկայացվող այլ գանգատների, Արմեն Հարությունյանը քննելու է 2 տարի առաջ մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի բողոքն ընդդեմ Հայաստանի։ Ազգակցական կապը կասկածի տակ է դնում Հայաստանը ներկայացնող դատավորի անաչառությունը։ Հիշեցնենք, որ Էմիլ Բուդաղյանն իր բողոքում արձանագրել է արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի, կյանքի և տեղեկություն ստանալու իրավունքի խախտումներ։

Իհարկե, կարելի էր հուսալ, որ Հարությունյանը կմոռանա իր կապերը՝ ազգակցական, իշխանական, կփորձի դատել արդար։ Բայց նրա կենսագրությունը նման հույսի տեղ չի թողնում։ Օրինակ, նա Սուրիկ Խաչատրյանի համար Պետական կառավարման ակադեմիայի դիպլոմ է «դասավորել»։ Մարզպետն այդ ակադեմիայում սովորել է 2000-2003 թվերին և ստացել է «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությունը։ Իսկ Արմեն Հարությունյանն այդ ժամանակ՝ 2002-2006 թթ., նշյալ ակադեմիայի ռեկտորն էր։ Ի դեպ, Արմեն Հարությունյանի եղբայրը՝ Տիգրան Հարությունյանն էլ Սյունիքում է դատախազ աշխատել։ Նա նաև Արմավիրի դատախազությունում է քննչական աշխատանքով զբաղվել, իսկ 2004 թվականին տեղափոխվել է Երևանի դատախազություն՝ նշանակվելով ավագ քննիչ։ Վերջին աշխատատեղը եղել է Մեղրիի դատախազությունը, որտեղ մի քանի ամիս աշխատանքի չի գնացել և մեխանիկորեն կորցրել է աշխատատեղը» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում