Վաշինգտոն նահանգում արագ տարածվող անտառային հրդեհի դեմ պայքարում զոհվել է 3 հրշեջ, ևս 4-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կրակը հասել է Թվիսպ և Վինտորպ քաղաքներին, որոնց բնակիչներին տարհանել են՝ հայտնում են իշխանությունները։
Մի քանի հազար հեկտար մակերեսով անտառային հրդեհները մոլեգնում են ԱՄՆ արևմուտքի 10 նահանգներում։ Հրշեջներից բացի հրդեհի դեմ պայքարում են զինվորականները:








































