Հայտնի են դարձել առաջին երգիչների անունները, ովքեր ելույթ կունենան Apple Music Festival փառատոնին: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 19-28-ը Լոնդոնում և կտևի 10 օր:
Ներկա պահին հայտնի է 4 երգչի անուն` One Direction (Little Mix)` սեպտեմբերի 22, Disclosure (սեպտեմբերի 25), Pharrell Williams (սեպտեմբերի 26), Florence+The Machine (հատուկ հյուր` Ջեյմս Բեյ)` սեպտեմբերի 28:
Մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում: Փառատոնի տոմսերը գնել չի կարելի, սակայն անվճար ստանալու դիմում կարելի է ներկայացնել:









































