Daily Mail պարբերականը հրապարակել է բրիտանացի լուսանկարիչ Պիտեր Ադամսի աշխատանքները, որոնք լուսանկարվել են Բոտսվանայի տարածքում Օկավանգե գետի գետաբերանում: Փղերի, ընձուղտների և այլ կենդանիների հոտերը «անմահացել են» թռչնի թռիչքի բարձրությունից:
Նկարահանումների համար 56-ամյա լուսանկարիչը բարձրացել է ուղղաթիռով մոտ մեկ կիլոմետր: Նա ասել է, որ զարմացած է կենդանիների քանակությունից և այն բանից, թե նրանք ինչպիսի փոխազդեցություն ունեն:




















































