Monday, 20 07 2026
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կազինոն ո՞րն է. դա անթույլատրելի է. Ռիմա Դեմիրճյանը՝ Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին

Ես միշտ այն կարծիքի եմ եղել, որ մարզահամերգային համալիրը պետք է լինի պետության տնօրինության տակ, մի նմուշ գոնե պետք է պահվի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով ամուսնու անունը կրող մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին։

Նրա խոսքով, Մարզահամերգային համալիրն ազգային արժեք է։ «Այսպես ձեռքից ձեռք փոխանցելով ո՞ւր պետք է հասնեն: Ամեն ինչը ցիրուցան եղավ, այդ ունիկալ օբյեկտներից որը քանդեցին, որը մնաց չօգտագործված»,-ասաց Կարեն Դեմիրճյանի այրին։

Նա անընդունելի է համարում Մարզահամերգային համալիրում նաև կազինո տեղակայելը, բայց և չի շտապում հավատ ընծայել այդ մասին տեղեկություններին: «Դա ընդունելի չէ, դրան կտրականապես դեմ եմ: Կազինոն ո՞րն է: Եթե այնտեղ կազինո լինի, էլ ոչ մի ուրիշ բաների մասին խոսելու կարիք չկա. ոչ սոցիալական ուղղվածության, ոչ ընտանեկան ինչ-որ միջոցառումների, ոչ միջազգային միջոցառումների, ոչ արվեստի: Կազինոն ամեն ինչը կխեղդի: և ընդհանրապես դա անվայել է: Բայց ես չգիտեմ` որքանով են ճիշտ այդ լուրերը»,- ասաց նա:

Հարցին, թե կազինոյի վերաբերյալ համոզվելուց հետո հնարավո՞ր է իր ընտանիքը դիմի կառավարությանը, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անունը հանվի կազինո ունեցող Համալիրի վրայից, տիկին Ռիման արձագանքեց. «Դա արդեն մենք կմտածենք: Նախ պետք է ճշտվի, որ կազինո է լինելու այնտեղ: Ես ուղղակի չեմ կարծում, համոզված չեմ, որ այնտեղ կազինո կանեն: Եթե կազինո է, սաունաներ են և այլ անթույլատրելի բաներ, էլ ինչու են ձեռքից ձեռք գցում: Նախորդ ընկերությունն էլ կաներ դա, կպահեր: Հիմա շուտ է այդ մասին խոսել: Դրան, ինձ թվում է, չի հասնի: Ոչ ոք չի իմանում` ո՞վ է գնորդը, այդ ինչ ընկերություն է` հապճեպ ստեղծված, ինչ նպատակներ է հետապնդում, ինչ են անելու այնտեղ»:

Նա նաև տարակուսեց, թե Համալիրում կազինո ստեղծելով` կնշանակի իշխանությունները դեմ են գնում իրենց իսկ ընդունած օրենքին, համաձայն որի քաղաքում նման օբյեկտներ չպետք է լինեն: «Իրենց ընդունած օրենքն են խախտում: Իրենք ընդունեցին, չէ՞, որ քաղաքում թույլատրելի չէ կազինո: Հիմա ամենահարմար տեղը գտան, ամենասուրբ տեղը»,- ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում