Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Գարների երեխաների նախկին դայակը, որին սիրավեպ էին վերագրում ընտանիքի հոր հետ, շարունակում է վայելել իր անձի հանդեպ համընդհանուր ուշադրությունը։ Ասում են՝ Քրիստին Օզունյանը լրջորեն մտադիր է հեռուստաաստղ դառնալ։ Այս մասին փոխանցում է Spletnik-ը։
Լոս Անջելեսում խոսում են, որ Քրիստինը գործակալ է փնտրում և սպասում առաջարկների ռեալիթի շոուներում մասնակցության վերաբերյալ։
Ներքին աղբյուրի փոխանցմամբ՝ Օզունյանը վստահ է, որ այլևս չի վերադառնա իր նախկին աշխատանքին։ Նա մտադիր է իր շուրջ ստեղծված աղմուկն օգտագործել շոու բիզնեսում կարիերա ստեղծելու համար։











































