Friday, 24 07 2026
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից

Գործարար Էդմոն Խուդյանը Վլադ Մանգասարյանի կալանավորման որոշումն արդարացի է որակում

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործով մարտի 17-ին դրական տեղաշարժ գրանցվեց՝ Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվեց: Դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Վլադիմիր Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց կալանավորումը:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող հազարավոր ք/մ տարածքներն ընկերության տնօրեն Է. Եսայանի և շինարար Վլադիսլավ Մանգասարյանի կողմից 2010 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարվել էին, և գումարներն, ըստ Է. Խուդյանի, գրպանվել էին: Ավելին, չէին վճարվել նաև օտարումներից առաջացած ահռելի հարկերը: Գործարարի հաղորդման հիման վրա ՀՀ կառավարության առընթեր Պետական եկամուտների կոմիտեում շուրջ երեք տարի առաջ հարուցվել էր քրեական գործ, սակայն առ այսօր որևէ մեկի մեղադրանք չէր առաջադրվել, ինչն առաջացրել էր գործարարի դժգոհությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով Վլադ Մանգասարյանի կալանավորման՝ այս գործում դրա նշանակության մասին, սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանն ասաց, որ բավական ուշացումով, բայց թերևս արդարացի որոշում կայացվեց: Ըստ նրա՝ պետք է սպասել սրան հետևելիք գործընթացներին ևս: Սփյուռքահայ գործարարի համոզմամբ՝ պետք է բարձրացվի նաև կեղծարարության մասնակից Ղևոնդ Ղալումյանին պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Հուսանք, որ նույն կերպ շարունակական կլինի գործի ամբողջական բացահայտումը, նրանց օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկելու, գումարները ետ բերելու գործընթացը: Միայն Մանգասարյանով չէ, Մանգասարյանը մարդկանց իր խումբն է ունեցել, որոնք ինձ հայտնի չեն ովքեր են, բայց գիտենք Ղևոնդ Ղալումյանի և այլոց մասին, ովքեր այս գործում մեծ կեղծարարություններ են իրականացրել: Հուսանք, որ նրանք ևս պատասխանատվության կենթարկվեն: Մոտ երեք տարի առաջ էինք դիմել ՊԵԿ-ին, և կարծես թե այսօր են ինչ-որ հարցեր սկսել լուծել»,- ասաց Էդմոնդ Խուդյանը՝ հուսալով, որ ՀՀ արդարադատության համակարգում այս փոփոխությունները շարունակական կլինեն:

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ 2011 թ. հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանը։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վ. Մանգասարյանը, 2009 թ. հունիս ամսից փաստացի ղեկավարելով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը և տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, սեփական շահերից ելնելով՝ 2010 թ. ընթացքում «Արին կապիտալ» ՍՊ ընկերության տնօրեն Է.Եսայանին պարտադրել է կնքել փոխառության պայմանագրեր, «Արին կապիտալ» ՍՊ ընկերության գույքի օտարումից ստացված գումարներից 376 452 000 դրամ գումարն, իբրև փոխառություն, «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության միջոցով հանձնել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ հետագայում վերը նշված պայմանագրերի հիման վրա պահանջ ներկայացնել դատարան և դատարանի որոշմամբ «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից, որը փաստացի տնօրինվել է Վ. Մանգասարյանի կողմից, հօգուտ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության ստացել նշված գումարին համարժեք տարածքներ:

Այս կերպ, նախաքննական մարմնի գնահատմամբ, Վ. Մանգասարյանն «Արին կապիտալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի` տարածքների օտարումից առաջացած գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը խեղաթյուրելու եղանակով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի` 376 452 000 դրամ գումարի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Բացի այդ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Վ. Մանգասարյանը 2005-2006 թթ. ընթացքում Ա. Հովհաննիսյանի և նրա ամուսնու` Ս. Դոնաթելի վտահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 104 000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Մանգասարյանին 2013 թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանի` 2013 թ. մարտի 17-ի որոշմամբ Վ. Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում