Եվրախումբը հավանություն է տվել Հունաստանի ֆինանսական օգնության ծրագրին, սակայն մի շարք հավելյալ միջոցառումների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բելգիայի ֆինանսների նախարար Յոհան Վան Օվերտելդտին։
Հունաստանի պետպարտքը կազմում է 312 մլրդ եվրո, այսինքն՝ ՀՆԱ ավելի քան 180 տոկոսը։
Նախարարի խոսքով՝ Եվրախումբը հավանություն է տվել ավելի վաղ տեխնիկական մակարդակով համաձայնեցված փոխըմբռնման հուշագրին՝ փաստաթուղթ, որն ամրագրում է Եվրոպական կայունացման մեխանիզմի կողմից Հունաստանին վարկեր տրամադրելու պայմանները։
Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օգնության երրորդ ծրագրով վարկատուների հետ համաձայնությանը։








































