Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

Դեռ պարզ չէ, թե մինչև հայկական կողմի դատավճիռը՝ որտեղ է կրելու իր պատիժը Պերմյակովը. փաստաբան

«Դեռ պարզ չէ, թե ռուսական կողմի հրապարակած Պերմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա որտեղ է կրելու իր պատիժը՝ մինչև սկսվի հայկական կողմի դատավարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը, ով երեկ հետևում էր դատական պրոցեսին և հանդիսանում է Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանը:

Նրա խոսքով՝ պարզ է, որ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ նա կպահվի զորամասում, քանի որ դատարանն այդպես որոշեց, իսկ հետագայում, փաստորեն, պարզ չէ, թե ինչ կլինի:

Ինչ վերաբերում է դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատժի կրման վայրին, փաստաբանի խոսքով՝ դատարանը որոշում կայացրել է, թե ինչ ռեժիմում պետք է պահվի նա, վայրի մասին խոսք չկա, և իրավակարգավորում, ըստ էության, չկա:

14776

«Բայց քանի որ արդեն իսկ հայտարարվել է, որ սպանության մասով գործը պետք է քննվի ՀՀ-ի դատական ատյանների կողմից, ուստի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի դատական ատյանի առաջ՝ անկախ այն հանգամանքից, թե դասալքության մասով դատական ակտն արդեն իսկ հրապարակվա՞ծ է, թե՞ ոչ: Իսկ թե գործընթացը ինչպես կկարողանան կազմակերպել՝ դեռ պարզ չէ»,- ասաց փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ երեկ ակնհայտ էր, որ բոլոր կողմերը որոշակի շտապողականություն էին դրսևորում: «Բայց չեմ կարծում, որ Հայաստանի դատարանը սպանության մասով կարող է նույն շտապողականությամբ քննել գործը: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ Ավետիսյանների սպանության գործով մեկ օրվա ընթացքում դատական ակտ կայացնել»,- նկատեց Սահակյանը:

Նշենք, սակայն, որ երեկ դատական նիստի ավարտից հետո Ավետիսյանների իրավահաջորդների մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Երեմ Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ ռուսական կողմի դատավճռից հետո Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանի՝ թեկուզ ռուսական ռազմաբազայի տարածքում, այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը դատավարությունը ավարտի։ Իսկ դատաքննության ավարտից հետո, երբ որ հայկական կողմը որոշի՝ մեղավոր է Պերմյակովը, թե ոչ, և նշանակի պատիժը, դրանից հետո արդեն նոր կորոշվի, թե հետագայում որտեղ պետք է պատիժը կրի նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում