Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում սկսել են ուսումնասիրել Թեհրանում 121 հարկանի երկնաքեր կառուցելու հնարավորությունը։ Նախագծի մշակմամբ զբաղվում են ինչպես իրանցի, այնպես էլ օտարազգի մասնագետներ։
Ընդգծվում է, որ Իրանի բարձրահարկ շենքերի մեծ մասը բաժին է ընկնում Թեհրանին։ Ամենաբարձրը International Tehran Tower երկնաքերն է, որն ունի 56 հարկ։ Իսկ ահա The Milad Tower-ը, որի բարձրությունը կազմում է 435 մետր (հինգերորդն աշխարհում), չի գլխավորում Թեհրանի երկնաքերերի ցուցակը, քանի որ այն ծառայում է որպես հեռուստաաշտարակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանում սկսել էին կրկին քննարկել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը։





































