Իտալիայի ոստիկանությունը չորեքշաբթի օրը ձերբակալել է Ջուզեպե Ամենդոլային, ով ղեկավարում էր հզոր «Կամորա» հանցագործ խմբավորման ամենավտանգավոր կլաններից մեկը:
Ըստ հռոմեական la Repubblica թերթի տվյալների՝ ձերբակալությունը կատարվել է Հռոմի և Նեապոլի ոստիկանության հատուկ բաժանմունքների միասնական գործողության արդյունքում: «Կոնտինի-Լիչարդի» կլանի ղեկավարին բռնել են Հռոմին մոտ գտնվող Տորվայանիկա ծովափնյա քաղաքի լողափում:
Ամենդոլան հետախուզման մեջ է եղել 2012 թվականից: Նրա անունը Իտալիայում հետախուզման մեջ գտնվող 100 առավել վտանգավոր հանցագործների ցուցակում է:








































