Saturday, 18 07 2026
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր

Հովիկ Աբրահամյա՞նն ու Ծառուկյա՞նն են ձկնաբուծության ոլորտում անառողջ մրցակցություն ստեղծում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, Դուք ձուկ եք արտադրում, ինչպես նաև՝ արտահանում: Ինչպե՞ս է հիմա ձկնաբուծության վիճակը մեր երկրում:

– Նախ ասեմ, որ մենք ինքներս չենք արտահանել, արտահանումն իրականացնում էին այն ընկերությունները, որոնք ունեին համապատասխան լիցենզիա: Հիմա հիմնականում փորձում ենք մեր արտադրանքը սպառել ներքին շուկայում, մի մասն էլ, այո, արտահանվում է այդ կազմակերպությունների միջոցով, որոնք ունեն դրա հնարավորությունը: Իսկ ընդհանուր առմամբ, ձկնաբուծության վիճակը սարսափելի ծանր է, որովհետև այն մանր ձեռնարկությունները, որոնք այսօր արդեն չունեն այդ ֆինանսական ռեսուրսները, որ երկարատև ներդրումներ կատարեն, կանգնած են կործանման եզրին: Այդ ձեռնարկատերերն ապրանքը արտադրել են, բայց չունեն իրացման հնարավորություն: Այսօր արդեն հնարավոր չէ ֆինանսական միջոցներ հայթայթել և բիզնեսը առաջ տանել: Ձկնամթերքը շուտ փչացող ապրանք է, և պետք է կարողանալ այն ժամանակին սպառել, որ կարողանաս կեր ձեռք բերել ու ապահովել այդ արտադրության շարունակականությունը: Բայց չես կարող այդ կենդանուն անվերջ կերակրել ու մեծացնել: Մանր ու միջին բոլոր ձեռնարկատերերն էլ ֆինանսական խնդիրներ ունեն բանկերի հետ: Դրա համար արտադրված ձկնամթերքն անգամ ինքնարժեքով են վաճառում, ովքեր արտահանելու հնարավորություն ունեն:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ որոշ ընկերություններ կարող են Ռուսաստան ձուկ արտահանել, իսկ որոշները՝ ոչ:

– Դա արդեն պետության խնդիրն է, իշխանությունների խնդիրն է: Այսօր ձուկ արտահանելու հնարավորություն ունի այն ընկերությունը, որը ՌԴ-ում ունի լուրջ հնարավորություններ ու կապեր, ովքեր խոշոր ծավալների պայմանագրեր ունեն: Այսօր ձկնաբուծության կամ արտահանման շուկան խոշորացել է, իսկ նախկինում այդպիսին չէր: Նախկինում շատ կազմակերպություններ կային, որոնք արտահանման հնարավորություններ ունեին, և ոլորտը զարգանում էր: Բայց անցած տարվա աշնանից սկսած՝ երբ ռուսական ռուբլին արժեզրկվեց, ռուսական շուկա արտահանելն արդեն ձեռնտու չէր, բայց գոնե գոյատևելու համար առայժմ շարունակվում է արտահանվել: Իսկ այսօր արդեն բավականին մանր ձկնաբուծարաններ փակվում են, որովհետև աշխատելու միջոցներ չունեն, արտադրում են, բայց չեն կարողանում վաճառել: Եվ չեմ բացառում, որ մեկ տարի հետո մնան ընդամենը մի քանի խոշոր ձկնարտադրողներ և արտահանողներ:

– Ձկնաբուծության ոլորտում անառողջ մրցակցությո՞ւն կա, որ նման խնդիրներ են առաջանում:

– Իհարկե, հենց ոչ առողջ մրցակցությունն է բերել այս վիճակին: Եթե բիզնեսը կազմակերպելու հավասար պայմաններ լինեին, բնականաբար այսպիսի իրավիճակ չէր լինի: Իսկ դրա համար պետք է մտահոգված լինեին և Գյուղատնտեսության նախարարությունը, և Էկոնոմիկայի նախարարությունը: Թեև ասեմ, որ այսօր ոչ միայն ձկնարդյունաբերության, այլ ողջ փոքր ու միջին բիզնեսն է նույն խնդրի առաջ կանգնած:

– Իսկ այդ խոշորներին ինչպե՞ս է հաջողվում ՌԴ արտահանելու թույլտվություն ստանալ, մյուսներին՝ ոչ:

– Կարծում եմ կռահելը դժվար չէ: Դրանք բոլորն էլ, ըստ էության, կոռուպցիոն գործընթացներ են: Ով ունի այդ հնարավորությունը, ով այնտեղ կապեր ու բարեկամներ ունի, նրանք են կարողանում արտահանել: Իսկ այն գյուղացին, ով ընդամենը 10-20 տոննա ձուկ է արտադրում՝ ինչպես կարող է արտահանել, ինչպես կարող է ձեռք բերել անհրաժեշտ պայմանագրերն ու հսկայական փաստաթղթերի փաթեթը: ՌԴ-ում այդ փաստաթղթավորումն իրականացնում է «Ռոսսելխոզնադզոր» կառույցը: Նրանց պաշտոնյաների հետ հանդիպելն ու բանակցելն էլ բարդ գործընթաց է: Պետք է այնտեղ իշխանությունից մարդ գտնել, որ բարեխոսեն, որ կարողանաս նրանց սիրաշահել, որ քեզ արտահանելու իրավունք տան: Իսկ հետո նրանք իրավունք ունեն ցանկացած պահի համակարգչով կասեցնել այդ լիցենզիան: Կարող ես քո ապրանքը տանել մաքսակետ, որ մաքսազերծես ու արտահանես, բայց հանկարծ ասում են, թե ձեր ճանապարհը փակ է: Իսկ ո՞ւմ ճանապարհն է բաց: Բնականաբար, նրանց, ովքեր ունեն անսպառ ֆինանսական հնարավորություններ և կապեր, որ մի զանգով կարող են կազմակերպել այդ հարցերը: Ու քանի որ ձկան արտահանումը դարձել է մեկ-երկու ընկերությունների մոնոպոլ իրավունքը, նրանք ինչ գնով ուզում են, քեզանից գնում են: Եվ երբ դու իրացման այլընտրանք չես ունենում, իրենք կամայական գին են դնում: Ենթադրենք ձկան ինքնարժեքը 1500 դրամ է, արտադրողներն անգամ 300-1400 դրամով են վաճառում, որ կարողանան իրենց հարկային, բանկային և այլ պարտավորությունները կատարել: Եթե դադարեն դա անել, կկործանվեն:

– Մամուլում հրապարակումներ են լինում, որ ձկնաբուծական խոշոր ընկերություններ ունեն վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը: Եվ որ հենց նրանք են այդ ոլորտում ստեղծում անառողջ մրցակցություն:

– Որպես այդ ոլորտին ծանոթ մարդ՝ ես կասեի, որ ոչ թե նրանց ընկերություններն են, այլ նրանց ազգականներինն ու բարեկամներինն են: Նրանք այդ բիզնեսով չեն զբաղվում, բայց կարող են ինչ-որ մասնակցություն ունենալ:

– Իսկ հնարավոր չէ՞ ՌԴ-ից զատ, այլ երկրներ նույնպես արտահանել, որ միայն այդ շուկայից կախվածություն և նման խնդիրներ չառաջանան:

– Այդ խնդիրը պետք է իշխանությունները լուծեն և ոչ թե փոքր ու միջին ձեռներեցները: Ընկերությունների համար դա դժվար է, նոր շուկա մտնելու համար պետք է մեծ ծավալներ ապահովես: Իսկ պետությունն ինչպես պտուղ-բանջարեղենի արտահանման մասին է մտածում, այդպես էլ պետք է այս ոլորտի մասին մտածի: Մեր համապատասխան գերատեսչություններն ու պաշտոնյաները, որոնք պետք է կազմակերպեն այդ գործընթացները, ձեռքները լվացել՝ քաշվել են մի կողմ: Եվ եթե այս ոլորտի նկատմամբ իշխանությունների մոտեցումն այսպես շարունակվի, ապա մենք վեց ամիս հետո բիզնեսը շարունակելու հնարավորություն չենք ունենա և հարկադրված կլինենք դադարեցնել մեր գործունեությունը: Եվ մեր նման կան 30-40 ընկերություններ: Մենք չենք կարողանում անգամ մեր  բանկային պարտավորությունները կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում