Rosbalt-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մոդել Կարա Դելվինը վաճառում է իր TAG Heuer ժամացույցը` սպանված Սեսիլ առյուծի հիշատակին: Առևտրով զբաղվում է eBay առցանց-աճուրդը: Վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Օքսֆորդի համալսարանի WildCRU ստորաբաժանմանը, որը 2008 թվականից ուսումնասիրել է Սեսիլին:
«Սեսիլ առյուծի սպանությունը ողբերգություն է: Այսօր միացեք ինձ, որպեսզի օգնենք գիտնականներին, որոնք ապագայում հոգ են տանելու Աֆրիկայում վայրի առյուծների մասին, և ովքեր այսօր համառորեն աշխատում են նրանց պաշտպանության համար»,- հայտարարել է Դելվինը:










































