Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

Կիկոսը վերադառնում է Հարլեկ շեյքով (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հանրային կապերի մասնագետ, արձակագիր «Կիկոսի վերադարձը» գրքի հեղինակ Արմեն Օհանյանը:

 

– Արմեն, YouTube-ում հայտնվել է մեկ րոպեանոց մի հոլովակ, որն արդեն բավական տարածում է գտել: Սա՞ էր Ձեր խոստացած անակնկալը:

 – Սա անակնկալներից մեկն է, մնացածը կլինի մարտի 21-ին, երբ կտոնենք «Կիկոսի վերադարձը» արդեն բոլորս միասին: Իսկ «Հարլեմ շեյքը» յութուբյան մեմ է, որ 2013-ի տարեսկզբին հասավ իր պոպուլյարության գագաթնակետին և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր տարբերակներ հայտնվեցին վիրտուալ տարածքում, ու միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդիկ մի կուշտ ծիծաղեցին` փոքր-ինչ երկարացնելով իրենց կյանքը: Մենք էլ ուզեցինք ձեր կյանքը երկարացնել, ու արդյունքում ստեղծվեց առաջին հայ-գրական «Հարլեմ շեյքը», որ հենց մեզ` մասնակիցներիս համար մի կողմից՝ զվարճանալու առիթ էր, մյուս կողմից` մեր ուրախությամբ մարդկանց հետ կիսվելու ձև:

– Արմեն, Ձեր  «Հարլեմ շեյքում» երևում են հայտնի մարդիկ` «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, կինոգետ, խմբագիր Զավեն Բոյաջյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրող, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը և այլն:

– Այո, մեր ուրախ ընկերախմբում  հավաքվել էին ընթերցող, գրող, գրաքննադատ, խմբագիր ու հրատարակիչ, մեծ թե փոքր, ջահել-ահել, մարդիկ, որ սիրում են կարդալ ու զվարճանալ և միասին տոնում են նոր գրքի ծնունդը`նորովի: Շնորհանդեսը գրքի ծննդյան արարողություն է, մենք, որպես կանոն, էդ ծնունդը նշում ենք էնպես, կարծես հրաժեշտ ենք տալիս ու թաղում ենք նորածնին:  Մինչդեռ գիրքը բոլորիս ուրախությունն է, ուրեմն արժե նշել քեֆ-ուրախությամբ, ոչ թե անիմաստ ճառ ու մաղթանքներով:

– Սա՞ ի նկատի ունեիք, երբ ասում էիք, որ «ՀայԹեքն» ու «ՀայԳրակ»-ն իրար տալու շատ բան ունեն:

– Ոչ, սա ընդամենը գրքի քարոզարշավի մի տարր է, որ շատերին կզվարճացնի, ոմանց էլ կնյարդայնացնի, բայց հայ գրականության ճակատագրի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: Մենք պարզապես կոչ ենք անում՝ թող անցած լինեն էն ժամանակները, երբ գրողը տքնում-ծնում էր գիրք, հետո իր այլ աղբյուրներից վաստակած գումարներով  կամ պետության նետած երկու կոպեկով էդ գիրքը տպում էր, վերջում էլ` բաժանում-նվիրում ընկեր-հարազատ-բարեկամներին ու խնդրում-աղաչում, որ կարդան: Պիտի ի վերջո կայանա գրող-գործակալ-հրատարակիչ-գրավաճառ-ընթերցող շղթան, որի անխափան աշխատանքի պարագայում միայն կարող ենք ասել, որ մենք ունենք նորմալ գրաշուկա, բայց դա էլ անհրաժեշտ և ոչ բավարար պայման է մրցունակ գրականություն ունենալու:

– Լավ, ուրեմն սպասենք 21-ին:

-Հա, ի դեպ, 21-ն էլ խորհրդանշական օր է, նախ՝ մատենաշարի անունն է, որով տպվում է 21-րդ դարի հայ արձակը, և հետո գիշերահավասարի օրն է, և ըստ հայկական ավանդական օրացույցի՝ գարնան առաջին օրը: Ֆեյսբուքյան էջում Կիկոսն ինքն է գրառում արել. «Ես կվերադառնամ, երբ գիշերն ու ցերեկը հավասարվեն, Վահագն աստծու ծնունդով, հայկական գարնան առաջին օրով` մարտի 21-ին, ու կտոնենք միասին վերադարձս` Բոբի փաբում, ժամը երեկոյան 8-ից մինչև ուշ գիշեր: Ձեր` Կիկոս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում