Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն այսօր հրապարակել է մի զեկույց, որտեղ վերլուծվել է աշխարհի 37 երկրների ինտերնետ ազատության վիճակը: Այս առումով Freedom House-ում լուրջ վտանգ են տեսնում Ռուսաստանում, որտեղ առաջիկա մեկ տարվա ընթացքում ինտերնետում շփման ազատությունները կարող են կրճատվել:
Freedom House-ն այս շարքին է դասել նաև Հորդանանը, Վենեսուելան, Զիմբաբվեն և Թայլանդը: Որպես ինտերնետ վտանգ մասնագետները նշել են նաև հաքերների պատվերով հարձակումները, քաղաքական գրաքննությունը և պետության կողմից ինտերնետում վերահսկողության հաստատումը. «Հակաժողովրդավարական ռեժիմները ավելի շատ ուշադրություն և ռեսուրսներ են սկսում ուղղել ինտերնետում հասարակական քննարկումների սահմանափակման միջոցներին», ասված է զեկույցում:
Freedom House-ի կողմից ուսումնասիրության են ենթարկվել 37 երկրներ: Ինտերնետ ազատությունների տեսակետից ամենաբարձր հորիզոնականներն են զբաղեցնում Էստոնիան, ԱՄՆ-ն և Գերմանիան: Այս ցուցակը եզրափակում են Կուբան, Մյանման և Իրանը: