ԱՄՆ-ի հետախուզության տվյալներով՝ Իրանը մոտ մեկ տարի հետո միջուկային զենք կունենա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա ելույթը ցուցադրվել է Իսրայելի երկրորդ հեռուստաալիքով:
Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Թեհրանը շատ «մոտենա միջուկային զենքի ստեղծմանը»: Այդ պատճառով էլ, Վաշինգտոնի կարծիքով, Իրանի նկատմամբ կկիրառվեն բոլոր հնարավոր գործողությունները, զգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:
Նրա խոսքերով՝ Իրանի միջուկային մշակումների խնդիրն ավելի ապահով կլիներ քաղաքական-դիվանագիտական, քան ուժային միջոցներով լուծել: «Եթե մենք կարողանանք այս հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, ապա դա ճիշտ կլինի: Եթե ոչ, ես կշարունակեմ քննարկել գործողությունների հնարավոր բոլոր տարբերակները»,- նշել է Օբաման Իսրայել այցելության նախաշեմին, որը տեղի կունենա մարտի վերջին:











































