Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Կազանի «Ռուբին»-ը Մոսկվայում ընդունել էր «Լևանտե»-ին:
Խաղի հիմնական ժամանակի ընթացքում թիմերին չհաջողվեց գոլեր խփել կամ վտանգավոր պահեր ստեղծել: Միակ գոլային պահը 88-րդ րոպեին չկարողացավ իրացնել Ռոնդոնը:
Սակայն ավելացված ժամանակում` 100-րդ րոպեին Ռոնդոնը գոլի հեղինակ դարձավ` ավարտի հասցնելով Նատխոյի հիանալի փոխանցումը: Ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսում «Ռուբին»-ն աչքի ընկավ երկրորդ անգամ` հիանալի գոլ խփեց Դյադյունը:
Այսպիսով` «Ռուբին»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ «Լևանտե»-ի նկատմամբ և անցավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:









































