Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ղրիմը սեպի նման խրվել է Մոսկվայի ու Անկարայի միջև. ԶԼՄ-ներ

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Անկարայում ավարտվել է Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսը, որի մասնակիցները խստորեն քննադատել են Ռուսաստանին՝ Ղրիմի թաթարների հիմնարար իրավունքներն ու ազատություններն անտեսելու համար։

12 երկրներում բնակվող Ղրիմի թաթարների համայնքների ներկայացուցիչների երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է դիմում՝ ուղղված ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը, որով կոչ են արել Ղրիմի խանության վերացումից հետո Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի իրականացրած գործողությունները ճանաչել որպես ցեղասպանություն։

Դատապարտելով 2014 թվականի մարտին Ղրիմի բռնակցումը՝ հետազոտության հեղինակները Մոսկվային մեղադրել են Ղրիմի թաթարների հիմնարար ազատություններն անտեսելու մեջ։ Համագումարի կազմակերպիչներն են Ուկրաինայի նախագահի՝ Ղրիմի թաթարների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Մուսթաֆա Ջեմիլևն ու Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը։ Վերջինս ընտրվել է կոնգրեսի նախագահ։

Ավելի վաղ Մուսթաֆա Ջեմիլևին արգելել են մուտք գործել Ղրիմ՝ ազգամիջյան հակամարտության բորբոքմանն ուղղված գործունեության համար։

Համագումարի մասնակիցներին հասցեագրված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուղերձում նշվել է, որ Ուկրաինան պատրաստ է Ղրիմին տալ ազգային-տարածքային ինքնավարության կարգավիճակ։ Համագումարի մասնակիցներին դիմել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում ու չի ճանաչելու Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Ռուսաստանի քաղաքականությանն աջակցող Ղրիմի թաթարների ներկայացուցիչները քննադատել են Անկարայում տվյալ համագումարի կազմակերպիչներին։ Բացի այդ, Ղրիմի թաթարների ներկայացուցիչները Մոսկվայում օգոստոսի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան շենքի առջև։

Հիշեցնենք. մեկ ամիս առաջ հաղորդվել էր, որ թուրք գործարարները, որոնք այցելել են Ղրիմ, մտադիր են Ղրիմի տարածքում ներդնել 12.5 միլիարդ դոլար: Ներդրումային առաջին նախագիծը կլինի Սիմֆերոպոլում 5-աստղանի հյուրանոցի կառուցումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Քայսերի քաղաքի արդյունաբերական կենտրոնի փոխնախագահ Սուլեյման Սարփթաշը:

Սարփթաշի խոսքով՝ Թուրքիայի կառավարության լիազոր անձինք հավանության են արժանացրել իրենց գործողությունները՝ հայտարարելով, որ պատժամիջոցներն ամեն դեպքում ինչ-որ ժամանակ կվերացվեն: Սարփթաշը հիշեցրել էր, որ Թուրքիայի կառավարությունը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և իրենց չի արգելել գործունեություն ծավալել Ղրիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում