Սթենֆորդի համալսարանի գիտնականները տարբերություններ են հայտնաբերել կանանց և տղամարդկանց իմունային համակարգի շատ գեների ակտիվացման մեխանիզմներում: Բացահայտումը կարող է բացատրել, թե ինչու են կանայք և տղամարդիկ հակված այս կամ այն հիվանդությունների, հայտնում է Zee News-ը:
Հետազոտողները հավաքել են 12 առողջ կամավորի արյան նմուշները: Գիտնականներին հետաքրքրել է՝ ինչպես են գործում տարբեր մարդկանց իմունային գեները:
Պարզվել է՝ յուրաքանչյուր մարդ ունեցել է իմունային գեների ակտիվացման իր յուրահատուկ ձևը: Ավելին՝ 30 գենից 20-ի ակտիվության մակարդակները մեծապես տարբերվել են տղամարդկանց և կանանց դեպքում: Հետազոտողների եզրակացությամբ՝ գեները, որոնք տարբեր մարդկանց դեպքում տարբեր կերպ են ակտիվանում, ըստ ամենայնի, կապված են աուտոիմունային հիվանդությունների հետ: