Friday, 07 06 2024
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Իրանի հանգուցալուծումը՝ Ղարաբաղի շանսը

Արևմուտքը որոշել է փոխել Ադրբեջանի հետ երկխոսության տոնը: Նախորդ օրը հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել աշնանը Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու համար:

Ինչ իմաստ ունի դիտորդական առաքելության ներկայությունը մի երկրում, որտեղ կալանավորվում և հետապնդվում են ոչ միայն իշխանության քաղաքական հակառակորդներն ու ընդդիմախոս մամուլի ներկայացուցիչները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները և նույնիսկ շրջապատի ներկայացուցիչները: Նման իրավիճակում ընտրությունների անցկացումն արդեն խեղկատակություն է, հետևաբար դրանց ընթացքին հետևելը և դրա վերաբերյալ ինչ-որ որոշում ներկայացնելն անիմաստ է:

Եթե իսկապես Եվրախորհրդարանը և եվրոպական մյուս կառույցները հրաժարվեն դիտորդական առաքելություններ ուղակել Ադրբեջան, դրա հետևանքը կարող է լինել այն, որ Եվրամիությունը կարող է ընդհանրապես չճանաչել այդ ընտրությունների լեգիտիմությունը, նաև դրանց արդյունքում պատգամավոր հռչակված անձանց լեգիտիմությունը, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ այդ մարդիկ չեն կարողանա ներկայացնել Ադրբեջանը այնպիսի կառույցներում, ինչպիսին, օրինակ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն է, ՆԱՏՕ-ի կամ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովները:

Իհարկե, Ադրբեջանում ընդդիմախոսներին կալանավորելը և նրանց երկար ժամկետներով ազատազրկման դատապարտելը նոր երևույթ չէ, չնայած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այն ավելի մեծ թափ է հավաքել և ավելի սուր դրսևորումներ ստացել: Բայց Եվրախորհրդարանը և մյուս միջազգային կառույցները կարծես թե նոր են ամբողջ սրությամբ տեսնում և բացահայտում կատարվողի հակաժողովրդավարական բնույթն ու հակասությունը եվրոպական արժեքային համակարգին: Մինչև վերջերս եվրոպական կառույցները թեև քննադատում էին Ադրբեջանի իշխանությանը, պահանջում էին արդար և անկանխակալ դատաքննություն կալանավորվածների նկատմամբ, սակայն չէին խոսում վերջնագրերի լեզվով: Այժմ տեղի ունեցող կտրուկ փոփոխության պատճառը Իրանն է և Իրանի հաշտեցումը միջազգային հանրության հետ:

Մինչև Իրանի և «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը համարվում էր ռուսական էներգատարների միակ այլընտրանքը տարածաշրջանում: Եվրամիությունում, իհարկե, տեսնում և գնահատում էին Ալիևի իշխանության հրեշավոր դեմքը, բայց աշխատում էին դրա վրա առանձնապես չկենտրոնանալ, աչք փակել, քանի որ Ադրբեջանը Եվրոպա էր մատակարարում գազ և նավթ, որը թեկուզ փոքր չափով, սակայն ապահովում էր Եվրամիության էներգետիկ անվտանգությունը, ապահովում էր մատակարարումների աշխարհագրության դիվերսիֆիկացիան:

Իրանի հետ համաձայնության գալուց և այդ երկրի վրա դրված պատժամիջոցների վերացումից հետո Եվրամիությունը ստանում է էներգատարների մատակարարման մի այնպիսի հզոր աղբյուր և այլընտրանք, որի համեմատ ադրբեջանական նավթի և գազի ծավալները ուղղակի ծիծաղելի են: Եվրամիությունում այլևս իմաստ չեն տեսնում կոկետություն անել Ալիևի վարչակազմի հետ և ցույց տալ, որ ադրբեջանական գազն ու նավթը ավելի կարևոր են, քան ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատությունները: Ընդհակառակը՝ Եվրամիությունը հիմա փորձելու է հնարավորինս ճնշել Ադրբեջանի իշխանությանը՝ ի ցույց դնելու համար հիմնարար ազատությունների պաշտպանության հարցում իր սկզբունքայնությունն ու անզիջում պահվածքը:

Ալիևի վարչակազմի միակ բնական դաշնակիցը դառնում է Ռուսաստանը, քանի որ իրանական նավթի և գազի ԵՄ շուկաներ արտահանման արգելքի վերացումից տուժողները լինելու են հենց նրանք: Բայց նրանց նույնիսկ դաշնակիցներ էլ չես համարի, այլ բախտակիցներ ընդհանուր դժբախտության մեջ, որովհետև նրանք միմյանց ոչնչով օգնել չեն կարող: Այստեղ կարևորը այլ հարց է՝ ինչպե՞ս են իրանական էներգատարները հասնելու եվրոպական շուկաներ, և արդյո՞ք Հայաստանը կարողանալու է ինչ-որ դերակատարում ստանձնել այդ հարցում:

Իրանը Եվրոպայի հետ կապվելու չորս տեսական հնարավորություն ունի՝ Իրաք Սիրիայի միջոցով Միջերկրական ծով, որը գործնականում անհնար է, այդ տարածաշրջանում ընթացող պատերազմի պատճառով: Թուրքիայի տարածքով, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում գրեթե միաժամանակ պայթեցվեցին Իրանից Թուրքիա անցկացված գազատարը և նավթատարը, ինչը նշանակում է, որ դա ևս այնքան հուսալի ճանապարհ չէ: Մնում են Իրանից Ադրբեջան և Վրաստանով Սև ծով, Իրանից Հայաստան և Վրաստանով Սև ծով տարբերակները:

Հայ-ադրբեջանական հակամարտության գոյությունը վտանգում է այս երկու երթուղիներն էլ, քանի որ այդ հակամարտության վերսկսման դեպքում երկուսն էլ կհայտնվեն պատերազմական գոտում: Դրա համար Հայաստանին պետք է հնարավորինս արագ հասնել հակամարտության կարգավորմանը, որովհետև միայն այդ դեպքում իրատեսական կլինի խոսել Հայաստանի տարածքում նման խոշոր կոմունիկացիաների կառուցման ու շահագործման մասին: Հենց այս հանգամանքով պետք է պայմանավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ակտիվությունը: Հիմա հակամարտության շուտափույթ կարգավորման կողմնակիցների թվում է նաև Իրանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում