Աստղերը, ինչպես ցանկացած ծնող, սիրում են պարծենալ իրենց երեխայի հաջողություններով։ Երգչուհի Շակիրան զերծ չի մնացել և աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է իր 6 ամսական որդին արդեն փորձում ֆուտբոլ խաղալ։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի որդին՝ Սաշան, հավանաբար ժառանգել է իր աստղային հայրիկի տաղանդը։ Դա ապացուցող տեսանյութ է հայտնվել Շակիրայի Instagram-ում։
«Շնորհավորում եմ 6 ամսականիդ կապակցությամբ, Սաշա»,- գրել է երգչուհին։










































