Saturday, 04 05 2024
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Ինչու է Արդարադատության նախարարությունը մերժել Ուրիխանյանի «ԱԼՅԱՆՍ»-ին

Ի պատասխան հուլիսի 28-ին լրատվամիջոցներով տարածված «ԱԼՅԱՆՍ» առաջադիմական ցենտրիստական կուսակցության մամուլի ծառայության՝ ««Ալյանս» կուսակցության պետական գրանցումը մերժվել է» վերտառությամբ հայտարարության` որում նշվում է, թե «ՀՀ արդարադատության նախարարության ձեռքերով «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցումը մերժվել է», հայտնում եմ, որ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում 24.06.2015թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի թիվ 211-Մ-98 որոշմամբ մերժվել է Կուսակցության պետական գրանցումը`ներկայացված փաստաթղթերը և կանոնադրությունը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքերով:

Մասնավորապես՝

  1. Ներկայացված Կուսակցության նախագահի և լիազորված անձի  անձնագրերի  պատճենները   վավերացված  չեն եղել և չեն բովանդակել գործադիր մարմնի ղեկավարի կողմից այն վավերացնելու  տարին, ամիսը, ամսաթիվը,
  2. հիմնադիր համագումարի արձանագրության  էջերը  համարակալված չեն եղել:
  3. ներկայացված հիմնադիր համագումարի կողմից որոշում է կայացվել Կուսակցության տարածքային ստորաբաժանումների ստեղծման մասին, սակայն արձանագրությունից պարզ չի եղել, թե արդյոք տարածքային ստորաբաժանումներից ընտրված պատվիրակները մասնակցել են Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից ընդունված որոշումներին:
  4. ներկայացված կանոնադրությունը չի սահմանել Կուսակցության անվանման հապավումը, այլ  1.4 կետում նշվել է միայն Կուսակցության անվանման  կրճատ  տարբերակը` ռուսերեն և անգլերեն թարգմանություններով:
  5. կուսակցության կանոնադրությունը չի բովանդակել դրույթ կառուցվածքային ստորաբաժանման վերահսկողություն իրականացնող մարմնի մասին և այլն:

Ի դեպ, 25.06.2015թ. Կուսակցությունը կրկին փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ պետական ռեգիստր` կուսակցության պետական գրանցման խնդրանքով, սակայն 20.07.2015թ. Կուսակցության լիազորված անձի կողմից դիմում է ներկայացվել փաստաթղթերում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացված փաստաթղթերը հետ վերադարձնելու և 15.06.2015թ. ներկայացված դիմումն առանց քննության թողնելու մասին: 21.07.2015թ. դիմումը բավարարվել է և փաստաթղթերը հետ են վերադարձվել դիմումատուին:

 

Հարգանքով՝ Դավիթ Ղուլյան

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում