Thursday, 16 05 2024
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին

Փակվող ընկերությունների թիվն ահաբեկող չէ. Էկոնոմիկայի նախարարությունը հակադարձում է Գագիկ Մակարյանին

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անցած շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, թե անցած մեկ տարվա կտրվածքով Հայաստանում փակված փոքր ձեռնարկությունների քանակը ահաբեկող է և անցնում է 10.000-ի սահմանը: Այս շաբաթ արդեն այս հայտարարության վերաբերյալ ցանկացավ իր մեկնաբանությունները տալ Էկոնոմիկայի նախարարությունը, և այդ խնդրի շուրջ մեզ հետ զրուցեց վարչության ՓՄՁ-ների զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը:

– Պարոն Օհանյան, Դուք համաձա՞յն չեք Գագիկ Մակարյանի այն հայտարարության հետ, թե մեկ տարվա ընթացքում 10.000-ից ավելի փոքր և միջին ձեռնարկություններ են փակվել:

– Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, որտեղ հաշվառված են իրենց գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտները, 2014թ. փակված անհատ ձեռներեցների և Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հանրագումարը կազմել է 8870: Այսինքն՝ դրանք տասը հազար չեն: Իսկ 2015թ. առաջին կիսամյակին այդ թիվը եղել է 4709: Նաև պետք է հասկանալ, որ փակված ընկերությունների մի մասն են փոքր և միջին ձեռնարկություններ: Այսինքն՝ փակված ՓՄՁ-ների թիվն էլ իր հերթին փոքր է այդ 8870-ից: Եվ այն պնդումը, թե 2014թ. 10.000 ՓՄՁ է փակվել, չի կարող համապատասխանել իրականությանը:

– Իսկ տարբերակվա՞ծ է, թե գործունեությունը դադարեցրած 8870 ընկերությունների մեջ որքան են ՓՄՁ-ները, որքան՝ խոշոր ընկերությունները:

– Տարբերակված չէ, քանի որ լուծարման դիմում ներկայացնելու կամ գործունեությունը դադարեցնելու ժամանակ նման վիճակագրություն, հաշվառում չի տարվում, թե այդ ընկերությունն իրենից ինչ է ներկայացնում և որքան ակտիվներ կամ շրջանառություն է ունեցել: Բայց հասկանալի է, որ մեր ընկերությունների գերակշիռ մասը ՓՄՁ-ներ են: Եվ դժվար փակվեն այն ընկերությունները, որոնք իրենց ծաղկման շրջանում են: Ընկերությունները փակվում են այն դեպքում, երբ տեսնում են, որ իրենց գործունեությունը, ցուցանիշները վատ են:

– Ամեն դեպքում, Ձեր ներկայացրած տվյալներով՝ մեկուկես տարվա ընթացքում փակված ընկերությունների թիվը կազմում է 13.770: Չե՞ք կարծում, որ դա մեծ ցուցանիշ է:

– Ճիշտ չէ առանձին դիտարկել լուծարված ընկերությունների թիվը, քանի դեռ մենք չունենք ընդհանուր տնտեսվարողների քանակը: Եվ հարց է առաջանում, թե արդյո՞ք 8870 թիվը մեծ է: Դա կարելի է դիտարկել համեմատության մեջ՝ մի պատկեր է, երբ մենք ունենք մեկ մլն ընկերություն, որից 8000-ը փակվում է, և մեկ այլ բան է, եթե մենք ունենք ընդամենը 80.000 ընկերություն, և կրկին այդքան ընկերություն է փակվում: 2013թ. փակված ընկերությունների թիվը եղել է 10.845, 2012՝-ին՝ 18.369: Ընդ որում՝ այս դեպքում օրենսդրական փոփոխության խնդիր է եղել, վերակազմակերպման խնդիր է դա եղել:

– Իսկ վերջին տարիներին որքա՞ն է եղել գրանցված և բացված ձեռնարկությունների ընդհանուր քանակը:

– 2012թ. գրանցված ընկերությունների թիվը կազմել է 127.385: Ընդ որում՝ այդ տարի լուծարվածների թվաքանակի կտրուկ աճը պայմանավորված էր 2011թ. ընդունված «2008թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություն չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքով: 2013թ. եղել է 133.824 գրանցված ընկերություն: 2014-ին՝ 142.330 և 2015-ին՝ 148.500: Ես կարող եմ այլ ակնառու համադրություն անել, թե քանի ընկերություն է հիմնադրվել այդ տարիներին: Եթե ավելի շատ փակվում են, քան բացվում, ուրեմն շատ վատ իրավիճակ ունենք: Բայց եթե հակառակն է, մարդիկ դրական սպասումներով, տնտեսական ակտիվությունից ելնելով, իրենց գործարար նախաձեռնությունների նկատմամբ վստահություն ունենալով՝ ընկերություններ են հիմնում, ուրեմն կարելի է ասել, որ վիճակը հաստատ «ահաբեկող» չէ: 2014թ. գրանցվել են 15.632, 2013-ին՝ 15.501 և 2012-ին՝ 16.801 ընկերություններ: Այսինքն՝ այդ տարիներին մոտ երկու անգամ ավելի շատ են նոր ընկերություններ ստեղծվել: Եվ դրանց գերակշիռ մասը նույնպես կարող են լինել ՓՄՁ-ներ: Սա կոչվում է հոսունելության գործակից:

– Դուք նշում եք, որ ավելի շատ ընկերություններ են բացվում, քան փակվում են: Այդ դեպքում կարո՞ղ եք բացատրել, թե ինչու են Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներ անկում գրանցում: Օրինակ՝ արտաքին կամ ներքին առևտրաշրջանառությունը: Չէ՞ որ այդ ոլորտներում նույնպես ՓՄՁ-ներ են գործում: Կամ կառավարության 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում այս տարվա համար ինչո՞ւ է ընդամենը 1 տոկոս աճ սահմանվել:

– Տնտեսության աճի ընդհանուր պատկերը վերլուծելն իմ ոլորտը չէ: Բայց ես կարող եմ ասել, որ, օրինակ, ՓՄՁ-ների դեպքում գյուղատնտեսության ոլորտում կա 4 տոկոս աճ: ՓՄՁ-ների դեպքում աճ կա նաև վերամշակվող արդյունաբերության, պարենային և ոչ պարենային ապրանքների արտադրության, շինարարության ոլորտում: Իսկ մեծածախ առևտրի ոլորտում ունենք 7 տոկոս աճ, տեղեկատվության ու կապի ոլորտում՝ 8 տոկոս աճ: Այսինքն՝ մենք կարող ենք պնդել, որ ՓՄՁ-ների գործունեությունը ձեր նշած անկումների վրա ազդեցություն չի ունեցել: Նաև ավելացնեմ, որ միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) 7 Եվրոպական հանձնաժողովի կողմից տրված վերջին գնահատականի համաձայն՝ 2014-2015թթ. տասը ուղղություններից հինգի դեպքում մեր տարածաշրջանի կամ Արևելյան գործընկերության երկրների շարքում ՀՀ-ն ՓՄՁ-ների գործունեության առումով առաջին դիրքերում է: Օրինակ՝ ՓՄՁՆ-երի համար ստեղծված գործառնական միջավայրը, ֆինանսների հասանելիությունը: Կամ՝ թե պետական գնումների դեպքում ինչ միջավայր կա ՓՄՁ-ների համար, և պետական քաղաքականությունն ինչ ազդեցություն ունի այդ ուղղություններով: Սրանք դեռ նախնական արդյունքներն են, վերջնականն ավելի ուշ կհրապարակվի:

– Վերահսկիչ պալատի նախագահ Զաքարյանն անընդհատ հայտարարում է, որ պետական գնումների ոլորտում մեծ խնդիրներ կան, որ երբեմն հայտարարված մրցույթներում հաղթում են այնպիսի ընկերություններ, որոնք շուկայական գնից ավելի բարձր գին են ներկայացնում: Իսկ 2013թ. տարեկան գործունեությունը ներկայացնելու ժամանակ նա հայտարարեց, որ բյուջեի 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկերի տակ: Այս գնումներին մասնակցում են նաև ՓՄՁ-ները: Ինչ վերաբերում է ֆինանսների հասանելիությանը, ապա Գ. Մակարյանը նշում էր, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունների 69 տոկոսը իրենց գործունեության համար կարևոր պայման են համարում ֆինանսների հասանելիությունը, ինչը չկա: Իսկ դուք ասում եք, որ այդ ցուցանիշներով ՀՀ-ն առաջնային դիրքերում է:

– Ի դեպ, նույն ուսումնասիրություններում Գ. Մակարյանի ղեկավարած կազմակերպությունը ներգրավված է որպես անկախ գնահատող:

– Ի դեպ, ՀՀ-ն բավականին առաջնային հորիզոնականներում է Doing bussines-ի այն դասակարգման մեջ, որտեղ գնահատվում են բիզնես սկսելու պայմանները: Բայց միջազգային կառույցները միաժամանակ շեշտում են, որ մեր երկրում բիզնես միջավայրը բարենպաստ չէ գոյություն ունեցող կոռուպցիայի, հովանավորչության, հարկային-մաքսային քաղաքականության պատճառով:

– Նույն (OECD) 7 Եվրոպական հանձնաժողովի կողմից տրված գնահատականների համաձայն՝ սնանկացումը որպես երկրորդ հնարավորություն ՓՄՁ-ների համար, ՓՄՁ քաղաքականության մշակման կարգավորման դաշտ, գործառնական միջավայր, ՓՄՁ-ների և սկսնակ ընկերության համար աջակցման մեխանիզմներ: Այս դեպքերում Հայաստանի դիրքերը առաջնային են:

– Տարեվերջին դոլարի կտրուկ արժևորումից հետո հայաստանյան բանկերը դրամով գրեթե վարկեր չեն տալիս: Իսկ դուք ասում եք, թե ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիությունը բարձր մակարդակի վրա է:

– Ինչ է նշանակում ֆինանսների անհասանելիություն, ինչ պատճառներով է դա հիմնավորվում: Միգուցե ընկերությունների՞ ներկայացրած ծրագրերը չեն համապատասխանում ներկայացվող չափանիշներին՝ գրագետ տնտեսվարման, թափանցիկ գործունեություն ծավալելու, լավ հաշվապահություն ունենալու պահանջներին: Ոչ բոլոր ընկերություններն են կարողանում ապահովել այս պահանջները: Դրա համար էլ պետությունը ՓՄՁ-ների ոլորտում իրականացնում է ծրագրեր՝ ապահովում է հասանելի վարկերով, որոնց միջին տոկոսադրույքը մոտ 2 անգամ ավելի քիչ է, քան առևտրային բանկերինը: Վարկային երաշխիքներ ենք տրամադրում:

– Պարոն Օհանյան, Ձեր թվարկած բոլոր դրական ցուցանիշների կամ քայլերի արդյունքում ՀՀ իշխանությունները այս տարվա համար ոչ թե մեկ, այլ շատ ավելի բարձր աճ պետք է ակնկալեին:

– Ես թվերով ցույց տվեցի, որ ՓՄՁ-ների ոլորտում աճ կա, մենք ունենք աշխատողների, վճարված հարկերի, տված արդյունքի աճ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում