Գիտնականները պարզել են, որ ակտիվությունը, որով մարդիկ սոցցանցերում պատմում են իրենց ռոմանիկ հարաբերությունների մասին, ուղղակիորեն ազդում է դրանց իրական զարգացման վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Cyberpsychology, Behavior, and Social Networking ամսագրում:
Հետազոտողները մի քանի ամիս շարունակ հետևել են զույգերի անձնական կյանքին՝ վերլուծելով Facebook սոցցանցում նրանց էջերի բովանդակությունը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Facebook-ի «ընտանեկան վիճակ» բաժինը լրացնող այն մարդիկ, ովքեր համատեղ լուսանկարներ են տեղադրում և զուգընկերոջ էջին հաղորդագրություններ թողնում, առավել երկար են պահպանում հարաբերությունները, քան նրանք, ովքեր ընդհանուրից թաքցնում են իրենց անձնական կյանքը:
Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ սոցցանցերում նրանց արած հայտարարությունները հետք են թողնում անձնական կյանքի վրա:








































