Նավթի համաշխարհային գները երեքշաբթի ցուցաբերում են բացասական դինամիկա շուկայում «սև ոսկու» առաջարկի հնարավոր ավելցուկի և ոչ բավարար պահանջարկի մտավախությունների ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրային օրվա տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Այսօր առավոտվա դրությամբ՝ հյուսիսծովյան Brent խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.71 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.09 դոլարի։ WTI սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.57 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.12 դոլարի։
Ներդրողները մտավախություն ունեն, որ Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի նավթարդյունահանող ընկերությունները կշարունակեն մեծացնել նավթի մատակարարումները համաշխարհային շուկա։