Monday, 20 07 2026
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Սերժ Սարգսյանի նահանջի ճանապարհը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումներն անցկացնելը ամեն գնով իրենց համար գերնպատակ չէ: Շարմազանովն այս մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում է: Եվ ըստ այդմ պետք է ենթադրել, որ այս հայտարարությունը ՀՀԿ ԳՄ նիստի հետևանք կամ արդյունք չէ: Սակայն սա երևի թե արտացոլում է իշխանության ներսում գոյություն ունեցող խայտաբղետ պատկերի առկայությունը, այն առումով, որ այստեղ կարծիքներն ու տեսակետները սահմանդրական բարեփոխումների հարցում այնքան էլ միատարր չեն: Խնդիրն այն է, որ տեղի է ունենում իշխանության և ռեսուրսների վերադասավորում: Սահմանադրական բարեփոխումների բուն նպատակը կամ մոտիվը պետք է փնտրել այստեղ: Եվ ըստ այդմ՝ ամեն մեկը դրան վերաբերելու է ըստ այն արդյունքի, որ կակնկալի ստանալ վերադասովորումների արդյունքում: Օրինակ, եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը համարում է, որ ինքը Սերժ Սարգսյանի նախագահական իրավահաջորդ լինելու ամենամեծ շանսերն ուներ, և իրենից բացի ոչ ոք ըստ էության չէր կարող դառնալ նախագահի իշխանական թեկնածու, ապա նա բնականաբար դեմ կլինի սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագծին, որով ըստ էության իշխանությունն ապակենտրոնացվում և բաժանվում է մի քանի տեղ:

Սա մի օրինակ է, թե ինչպես իշխանության ներսում կարող են առաջանալ տարբեր պատկերացումներ հնարավոր փոփոխությունների շուրջ: Իսկ հավակնություններն ու շահերը իշխանության մեջ բազմազան են, և ըստ այդմ բազմազան կլինեն մոտեցումները ևս: Իսկ սա նշանակում է, որ առնվազն տեսականում բացառված չէ տարբերակը, երբ Սերժ Սարգսյանը ներիշխանական լուրջ կոնֆլիկտներից խուսափելու համար նախընտրի հրաժարվել սահմանդրական բարեփոխումների տարբերակից և հետաձգել դրանք: Ի վերջո, մեկ անգամ արդեն Հայաստանում նման բան եղել է, և 2003 թվականին հետաձգելով բարեփոխումները, որոնք մերժվեցին հանրավքեի արդյունքում, Ռոբերտ Քոչարյանը դրանք իրականացրեց 2005-ին: Այնպես որ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն էլ բարեփոխումները կհետաձգի կա՛մ 2017-18-ից հետո, կա՛մ 2017-ից հետո: Կամ ընդհանրապես կհրաժարվի այդ բարեփոխումներից: Ամեն ինչ կախված կլինի իշխանության ներսում առկա իրավիճակից:

Սերժ Սարգսյանն ինքն էլ իր համար թողել է նահանջի տեղ՝ հայտարարելով, որ անձամբ ինքը կողմ է կառավարման ներկայիս մոդելին: Այսպիսով, Սարգսյանն իրեն տվել է նահանջի ճանապարհ, առավել ևս, եթե այդ ճանապարհին նա կունենա, այսպես ասած, դեմոկրատ երևալու հնարավորություն, որը հանրությանը չի պարտադրել իր կամքը, ինչն էլ, որպես կապիտալ, կփորձի կիրառել 2017-18 թվականների ընտրական փուլից հետո միջազգային հանրության հետ անխուսափելի բանակցություններում, քանի որ իշխանությունները, իհարկե, ռեսուրս չունեն օրինական ընտրություններ անցկացնելու և անպայմանորեն դիմելու են կեղծիքների և հետո ակնկալեն միջազգային լեգիտիմություն: Վերջնարդյունքի վերաբերյալ որոշման բացակայությունն է երևի թե հիմնական պատճառը, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտահայտվում է մեծ հաշվով կցկտուր և խիստ կարճաժամկետ բովանդակային թիրախավորումով՝ վկայելով սրանով, որ վերջնարդյունքը թողնված է իրավիճակի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում