Friday, 10 07 2026
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ

Տիգրան Առաքելյանի՝ ինքնասպանության փորձ կատարած խցակցի հոգեկան վիճակը կրկին ծանր է

Նախկինում անդրադարձել էինք ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խցակցին՝ Սերոբ Մխիթարյանին, ով իրեն մեղսագրված հանցանքը չընդունելով՝ փորձել էր վերջ տալ կյանքին:

Երիտասարդի հոգեկան վիճակն այժմ կրկին ծայրահեղ ծանր է: Տղայի մայրը՝ Մարիետա Գոքորյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր այցելել է որդուն, սակայն չի կարողացել նրա հետ որևէ բառ փոխանակել, և սրա պատճառն այն չէ, որ նրան թույլ չեն տվել, այլ այն, որ Սերոբը, նրա խոսքերով, ի վիճակի չէ ոչ խոսել, ոչ էլ կարողանում է ընկալել շրջապատում կատարվող իրադարձությունները։

«Ոչ մի բառ ինձ հետ չկարողացավ խոսել, ո՛չ լողացած էր, ո՛չ սափրված, ո՛չ էլ հասկանում էր, թե ինչ է կատարվում շրջապատում: Ինձ տեղեկացրեցին, որ իրեն պարբերաբար հանգստացնողներ են ներարկում, որպեսզի քնի: Բժիշկն իր մոտ ախտորոշել է դիսոցված փսիխոտիկ խանգարում: Մի քանի օր առաջ իր դատական նիստն էր՝ անշունչ առարկայի նման բերեցին նստարանի վրա նետեցին, դատավորի ոչ մի հարցին չէր կարողանում պատասխանել, որովհետև չէր հասկանում, նույնիսկ ինձ թվում է՝ ինձ տեղը չէր բերում: Ես չգիտեմ՝ նման ծանր վիճակում մարդուն պահում են քրեակատարողական հիմնարկու՞մ, թե՞ հիվանդանոց են տեղափոխում, ոչինչ չեմ հասկանում և իմ հարցերի պատասխանը չեմ կարողանում որևէ մեկից ստանալ։ Միայն սրսկումով և դեղահաբերով մարդուն կարո՞ղ ես օգնել, ամբողջ օրն այդ վիճակում է՝ ոչ էլ խցակիցների հետ է խոսում, կա՛մ քնած է, կա՛մ էլ ոչինչ չասող և չընկալող հայացքով նստած»,-ասաց նա:

Տիկին Մարիետայի հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ քրեակատարողական հիմնարկի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մեզ տեղեկացրեցին, որ փետրվարի 20-ին Սերոբ Մխիթարյանից ստացել են դիմում, որով նա խնդրում էր իրեն բուժօգնություն տրամադրել: Այժմ նա գտնվում է բժիշկների հատուկ հսկողության տակ:

Մեր այն հարցին, թե նման վիճակում ճի՞շտ է արդյոք դատապարտյալին բանտախցում պահելն ու այնտեղ բուժօգնություն տրամադրելը, պատասխանեցին. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ն ունի հատուկ բուժմաս, այժմ նա բազմակողմանի հետազոտություն կանցնի, և 2-3 օրից վերջնական պատասխանը կունենանք, թե իր մոտ կոնկրետ ինչ խնդիր է: Եթե պարզ դառնա, որ տեղի բուժմասն իրեն անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող ցուցաբերել, ապա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում