Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Նյու Յորք նահանգի Վերաքննիչ դատարանը Facebook սոցցանցի սեփականատերերին պարտավորեցրել է ԱՄՆ իշխանություններին օգնել խարդախների գործի հետաքննման հարցում, որոնք ստացել են հաշմանդամների համար նախատեսված նպաստներ։
Խոսքը սոցցանցի 381 օգտատերերի անձնական տվյալները հաղորդելու մասին է։ Լրագրողներն ընդգծում են, որ ավելի վաղ իրավապահ մարմիններին արդեն իսկ հաջողվել է բացահայտել խարդախության նմանատիպ սխեմաներ։
«Հաշմանդամները» բացահայտվել են Facebook սոցցանցի շնորհիվ, որտեղ տեղադրել են այնպիսի լուսանկարներ, որոնցում պատկերված են ակտիվ սպորտով զբաղվելիս, գոլֆ խաղալիս, բացի այդ՝ տիրապետում են մարտարվեստների։ Խարդախներն ընդհանուր առմամբ յուրացրել են մոտ 25 միլիոն դոլար։








































