Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ «Սան-Պաուլու»-ի հարձակվող Ալեշանդրե Պատուն ցանկանում է ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում, ինչի համար նրա գործակալները արդեն բանակցում են մի քանի անգլիական ակումբների հետ:
Միևնույն ժամանակ, գրանդ ակումբների մասին խոսք չի գնում: Պատուն պատրաստ է հանդես գալ միջին մակարդակի անգլիական ակումբում, բայց այն պետք է լինի մեծ քաղաքներից որևէ մեկում. օրինակ՝ Լոնդոն կամ Մանչեսթեր: Այդ պարագայում բրազիլացու նոր թիմը կարող են դառնալ «Քրիստալ Փելաս»-ը կամ «Վեսթ Հեմ»-ը:
Հիշեցնենք, որ Պատուն Եվրոպայում էր հայտնվել 2008-ին: Նա 18 տարեկանում համալրեց Չեմպիոնների լիգայի այդ ժամանակվա գործող գավաթակիր «Միլան»-ի շարքերը, բայց 2013-ին ստիպված եղավ վերադառնալ հայրենիք:







































