Monday, 20 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Մեր սահմանը որոշ ժամանակ հանգիստ կմնա. Մոսկվան զբաղված է իր խնդիրներով

Փորձագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Ադրբեջանը հետաքրքրված չեն Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկվելու հեռանկարով: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ կապակցությամբ առաջացած հայտարարությունների ողջ խնդիրը «Ադրբեջանի խաղալն է Ռուսաստանի, իբրև թե վերածնվող, բայց իրականում տապալվող կայսրության շահերով և քաղաքական նկատառումներով»:

Մանրամասնելով իր միտքը՝ Անուշ Սեդրակյանն ասաց. «Ադրբեջանը նույնպես էներգակիր երկիր է, և այստեղ խնդիր կա, թե որտեղ կուղղորդվեն այդ էներգակիրները: Եթե դրանք Թուրքմենստանի էներգակիրների պես ուղղորդվեն դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը հերթական հարվածը կստանա նախևառաջ իր տնտեսական շուկային և ռազմական անվտանգությանը»:

«Ինչո՞ւ երկրի քաղաքականությունը արմատապես չի կարող փոխվել,- հարց ուղղեց Անուշ Սեդրակյանը, ապա շարունակելով ասաց,- որովհետև չեն փոխվում հարևանները, նրա շահերը, և չի փոխվում այն հումքատնտեսական բազան, որին այդ երկիրը տիրապետում է»:

Նրա խոսքերով՝ փոքր երկիր լինելու մեջ կա մի մեծ առավելություն՝ ավելի ճկուն է ու ավելի արագ կարող է ադապտացվել հանգամանքներին. «Մենք պետք է կարողանանք այս պարագայում ճիշտ գեոպոլիտիկ որոշում ընդունել և կարողնանալ կողմնորոշվել:

Թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի համար կարևոր չէ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամագրվելու հանգամանքը, կարևորը տնտեսաքաղաքական այն թաքուն առևտուրն է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը վարում են: Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը փաստում է, որ որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել»:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է Եվրոպական խաղերի ավարտից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարվի, եթե ոչ լայնամասշտաբ պատերազմ, ապա նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսների միջադեպերի կրկնություն, փորձագետն արձագանքեց․«Միջադեպերը միշտ լինելու են: Այն միջադեպերն էլ Պուտինը հրահրեց, որպեսզի հետո հանդես գա որպես խաղաղարար, բայց բարեբախտաբար մեր բանակը կարողացավ ըստ արժանվույն պատասխանել: Մի մեծ խրախուսական բան կա ՝« Ռոսիի նե դո էտոգո», և դա ինձ հույս է ներշնչում, որ մեր սահմանը, որոշ ժամանակ դեռ հանգիստ կլինի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում