Իրանական միջուկային ծրագրով գործարքի աջակցության բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կդրվի հուլիսի 20-ին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի աղբյուրին։
Զրուցակցի խոսքով՝ հինգշաբթի կայացած ԱԽ անդամների փորձագետների հանդիպմանը ոչ մի երկիր ուղղումներ չի առաջարկել բանաձևի նախագծում։
Բանաձևի նախագիծը, որը ներկայացվել է չորեքշաբթի ԱՄՆ պատվիրակության կողմից, նախատեսում է Իրանի հանդեպ բոլոր պատժամիջոցների չեղարկում 10 տարուց՝ պայմանով, որ երկրի իշխանությունները կիրագործեն «վեցյակի» հետ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։









































