Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կարտահայտի իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում կարտահայտի իր կարծիքը Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Այս մասին «Առաջին լատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Վերջինս, սակայն, չնշեց, թե Ռ. Քոչարյանը երբ կհայտնի իր կարծիքը, ընդամենն ավելացրեց, թե նա այս պահին Հայաստանում չէ, բայց կհրապարակի իր տեսակետները նոր հրապարակված նախագծի վերաբերյալ:

Հուլիսի 15-ին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հրապարակել է նախագծի 7 գլուխները, սակայն հանրությանը վաղուց էին հայտնի, թե իշխանություններն ինչ հիմնական փոփոխություններ են ցանկանում կատարել: Իշխանությունները մտադիր էին կիսանախագահական կառավարման համակարգի փոխարեն Հայաստանում ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը և ամրագրված է հրապարակված նախագծում: Նաև նշված է, որ նույն անձը ընդամենը մեկ անգամ կարող է նախագահ դառնալ:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ իշխանական կուսակցությունները և այդ ժամանակ Ռ. Քոչարյանի հենարանը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պնդում էին, թե իշխանությունները ու հատկապես Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում են վերարտադրվելու համար, իսկ ապագա Սահմանադրության մեջ նախագահի համար վերընտրվելու սահմանափակում դնելով՝ ցանկանում են կանխել առաջիկա ընտրություններին նախկին նախագահների, մասնավորապես՝ հենց Ռ. Քոչարյանի առաջադրվելը:

Ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանը նախկինում արդեն անդրադարձել է նախաձեռնվող փոփոխություններին և բացասական դիրքորոշում արտահայտել: «Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ՝ արդյոք հասունացե՞լ է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին համարժեք արձագանքելու առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը»,- մոտ մեկ տարի առաջ տված հարցազրույցում ասել էր Ռ. Քոչարյանը:

Իսկ ինչ վերաբերում է նախագահների վերընտրմանն ուղղված սահմանափակմանը, նա ասել էր, թե դրա համար «Սահմանադրությունը» վերաձևելու կարիք չկա: «Պետք է ընդամենը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից հանել «անընդմեջ» բառը: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»,- ասել էր Ռ. Քոչարյանը:

Իսկ մի քանի ամիս առաջ տված հարցազրույցում, վերահաստատելով իր վերը նշված կարծիքը, այսպես էր նշել. «Միամտություն կլինի կարծել, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացման: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում