Wednesday, 15 07 2026
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF SUD) անդամների հետ: CCAF համանախագահ Ժակ Դոնապետյանը, քաղաքապետին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, նշել է, որ կառույցն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է, որը գործում է Մարսելում, Լիոնում և Փարիզում:

«Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես հաճելի է անձամբ հանդիպել Ձեզ հետ և միասին քննարկել բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող ենք արդյունավետ գործակցություն ծավալել: Մենք պատրաստակամ ենք աշխուժացնելու փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, քանի որ մեզ համար անչափ կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումը»,- նշել է Ժակ Դոնապետյանը:

CCAF համանախագահ Սիմոն Ազիլազյանն էլ իր հերթին նկատել է, որ գործակցության ուղղություններն իսկապես բազմազան են, և հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետի այցից հետո երկուստեք հարաբերությունները գործնական փուլ կթևակոխեն:
Բարձր գնահատելով հայկական խորհրդի գործունեությունը՝ հայ մշակույթի պահպանման ու հայեցի դաստիարակման գործում, Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է կառույցի ակտիվ մասնակցությունը` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործին: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների:

«Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և այդ մեծ տան դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջև: Համոզված եմ, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ ևս կարող է ծավալվել արդյունավետ համագործակցություն, և վստահեցնում եմ ձեզ, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ իրենց պատմական հայրենիքի հետ մեր հայրենակիցների կապը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:
Ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ փոխշահավետ համագործակցության շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ Մարսելի քաղաքապետարանի և գործարար համայնքի ակտիվ մասնակցությունն է այդ ծրագրերում, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղի հայկական համայնքի, նաև ազգային կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ:

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/32/a6d14352e4be3b4601e5cf399eeecccefdaf43c5.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/32/33a96f59e31b8ee8140f97faf5b9615adc515132.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/32/52a3463c7ab042897ee06c47dd684278a4f5c95a.jpeg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում