Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Մենք անհամբերությամբ ենք սպասում այս տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը. Ջեյմս Ուորլիք

Ռուսական Vedomosti թերթին տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը. «Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է շարունակեն կարգավորման ուղիների փնտրտուքը, համատեղ մշակեն օրակարգ։

Մենք անհամբերությամբ ենք սպասում այս տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Սակայն որպեսզի այդ հանդիպումը լինի հաջող, մենք պետք է պատրաստենք քննարկում։ Շատ հարցեր քննարկվում են 10 և ավելի տարի։ Պետք է շարունակել գործը, մենք չենք փորձում հնարել նոր հարցեր ու նոր մոտեցումներ։ Մենք փորձում ենք քննարկումը շարունակել նախկինում ձեռք բերված հենքի վրա։ Դա առնչվում է կարևոր մի շարք հարցերի։ Դրանց թվում են ԼՂ-ի շուրջ ընկած տարածքների վերադարձը, ԼՂ կարգավիճակը, փախստականների շուրջ իրավիճակը, անվտանգության երաշխիքները։ Դրանք այն բոլոր հարցերն են, որոնք բազում տարիներ օրակարգում են, և մենք այդ ամենը համալիր ենք դիտարկում»։

Խոսելով մոտ 23 տարի ընթացող Մինսկյան գործընթացի արդյունքներից՝ Ուորլիքը հայտարարել է. «Իսկապես, կա մեծ հիասթափություն և հատկապես բուն տարածաշրջանում, որովհետև նրա բնակիչները մինչ այժմ ականատես են դառնում ավելի քան երկու տասնամյակ ընթացող բախումներին։ Հրադադարը, որի շուրջ պայմանավորվել են, չի պահպանվում ամբողջովին։ Դա մեզ մոտ հարուցում է մտավախություններ։ Սակայն խաղաղ կարգավորումն ամեն դեպքում մատչելի է։

Նախորդ տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ, և եթե հաշվի առնենք դրան նախորդած Վիեննայի հաջող հանդիպումը, ապա կստացվի, որ վերջին շրջանում նրանք հանդիպել են 4 անգամ։ Նրանք հանդիպել են, որպեսզի քննարկեն այդ հարցերը։ Եվ յուրաքանչյուր հանդիպումն արդյունք է տվել։

Այո՛, դրանք դեռ չեն հանգեցրել համաձայնագրի, սակայն ես հավատում եմ, որ դա հնարավոր է, և հենց այն պատճառով, որ բանակցությունների ճանապարհով կարգավորումը հնարավոր է։ Մենք փնտրում ենք բոլոր տարրերի ու սկզբունքների ներառմամբ այնպիսի տարբերակ, որի դեպքում ապագայում կարող է ձեռք բերվել համաձայնագիրը»։

Խոսելով զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Ուորլիքը հայտարարել է, որ 2014 թվականը շատ վտանգավոր տարի էր, քանի որ երկու կողմի բախումների արդյունքում էլ զոհեր են եղել թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում։ 2015 թվականի հունվարը՝ մեծաթիվ զոհերով, կարգավորման համար ընդհանրապես ամենավտանգավորներից մեկն էր վերջին 20 տարում։ Այնպես որ՝ մտավախության բոլոր հիմքերը կան, որ այս հակամարտությունը կարող է ընդլայնվել։ Դա կարող է տեղի ունենալ նաև սխալ հաշվարկի հետևանքով, ինչպես նաև ռազմական յուրաքանչյուր բախման պատճառով։ Ուստի կարևոր է համատեղ աշխատանքը, որպեսզի բանակցային ճանապարհով կարգավորվի հակամարտությունն ու ապահովվի հրադադարի ռեժիմի պահպանումը։

Այսպիսով՝ բացասական պահն այն է, որ սա վտանգավոր ու արյունահեղ հակամարտություն է, որի սրումը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր պահի։ Դրական պահն այն է, որ մենք՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, լրջորեն զբաղվում ենք դրա խաղաղ կարգավորման փնտրտուքով, աշխատում ենք բոլոր կողմերի հետ, կոչ ենք անում պահպանել հրադադարն ու ձգտում ենք հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում