Նկարիչ Ջորդան Մոլինան, ով հայտնի է YoutTube-ում որպես TutoDraw, արդեն տասնյակ հիանալի հոլովակներ է տեղադրել իր ալիքում` բազմաթիվ դիտողներին ցուցադրելով իր գլուխգործոցները, հայտնում է marketium.ru-ն: Ջորդանը ծավալային նկարները այնպես տաղանդով է նկարում, որ թվում է ուր կկենդանանան և կքայլեն ճանապարհով:
Այս տեսահոլովակով Ջորդանը իր արվեստը դուրս է բերում նոր մակարդակ: Այժմ նրա նկարները դառնում են օպտիկական խաբկանքներ, որոնք նա նկարում է ուղղակի իր ձեռքի ափին: Թվում է, թե նա իրոք կարող է բարձրացնել խորանարդը իր մատներով:







































