Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Հիմնադիր Խորհրդարանի անդամները քննչական կոմիտեից պահանջում են իրենց առգրավված գույքը

Հիմնադիր խորհրդարանի անդամները բաց նամակով դիմել են իրավապահ մարմիններին, որտեղ պահանջում են վերադարձնել իրենց պատկանող «անհիմն և ապօրինի կերպով» քննչական մարմնում պահվող գույքը:

Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին

ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով կազմված քննչական խմբի ղեկավարին

Պատճենը՝

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին

Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

69100615 քր. գործով մեղադրյալներից և նրանց առնչվող անձանցից ու միավորումներից

ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով մեղադրյալների բնակարանների, ինչպես նաև նրանց համար որպես աշխատանքի վայր ծառայող գրասենյակների՝ 2015 թ. ապրիլի 7-ին կատարված խուզարկությունների ժամանակ, ի թիվս այլ իրերի և փաստաթղթերի, առգրավվել է մեղադրյալներին և այդ գրասենյակներում գործող հասարակական և քաղաքական միավորումներին ու դրանց այլ անդամներին պատկանող հետևյալ գույքը.

  1. Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,
  2. Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող և Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ,
  3. Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երկու դյուրակիր համակարգիչ,
  4. Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երեք բանկային պայմանագրերի բնօրինակներ և չորս բանկային քարտեր,
  5. Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,
  6. Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ տպագրական մեքենա,
  7. Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող երկու բարձրախոս,
  8. Հարություն Կարենի Աղլամազյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող չորս բարձրախոս և ևս մեկ ինքնաշեն բարձրախոս,
  9. «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը, գործավարության փաստաթղթերը և կլոր կնիքը,
  10. «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող մեկ սեղանի համակարգիչ,
  11. «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և կլոր կնիքը,
  12. «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և գործավարության փաստաթղթերը,
  13. Կարո Հակոբի Եղնուկյանին պատկանող և «Հայ-Իրանական բարեկամություն»  և «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների և «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի ու Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ:
  14. Արմեն Գրիգորյանին պատկանող և Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի կողմից օգտագործվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան:

Նշված ավտոմեքենան, համակարգիչները, բարձրախոսները, փաստաթղթերը, կնիքները և բանկային պայմանագրերն ու քարտերը անհրաժեշտ են մեղադրյալների անձնական, մասնագիտական և հասարակական-քաղաքական գործունեությունը, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, նրա գույքից հասարակական անվճար հիմունքներով օգտվող տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների, Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում», «Հայ-Իրանական բարեկամություն» ու «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների և «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Քննչական մարմինը, գործելով ռեժիմի պատվերով ու թելադրանքով, անհիմն կերպով հարուցված և ապօրինի կերպով քննվող 69100615 քր. գործը ծառայեցնում է մեղադրյալների, ինչպես նաև նրանց և նրանց աջակիցների մասնակցությամբ գործող վերը նշված քաղաքական և հասարակական միավորումների ու քաղաքացիական նախաձեռնությունների բնականոն գործունեությունը հնարավորինս խոչընդոտելու նպատակով, ինչը քաղաքական հալածանքի յուրատեսակ դրսևորում է:

Մասնավորապես՝ անհեթեթ է համակարգիչները սեփականատերերին չվերադարձնելու հանգամանքը, քանի որ դրանցում առկա տեղեկույթը կարելի է պատճենել այլ կրիչի վրա, որից հետո դրանք այլևս անհրաժեշտ չեն լինելու քննության համար:

Անհեթեթ է նաև Արմեն Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան չվերադարձնելու հանգամանքը, որովհետև այն ոչ մի նշանակություն չունի քր, գործի քննության համար:

Բացի այդ՝ քննչական մարմինի մոտ Վարուժան Ավետիսյանին պատկանող բանկային պայմանագրերը և դրանց կից՝ բանկային գաղտնի կոդեր պարունակող փաստաթղթերն ու բանկային քարտերը պահելը քննչական մարմին հնարավորություն է ընձեռում ապօրինի կերպով մուտք գործելու նրա բանկային հաշիվներ և ստանալու օրենքով միայն նրան և բանկին հասանելի տվյալներ: Միևնույն ժամանակ՝ Վարուժան Ավետիսյանը փաստաբան է (արտոնագիր 1339), սակայն  համակարգիչներից, բանկային փաստաթղթերից ու քարտերից զրկված լինելով, չի կարողանում իրականացնել բնականոն մասնագիտական գործունեություն: Նա օրենքով սահմանված կարգով դիմել է քննչական մարմին՝ համակարգիչները, բանկային պայմանագրերն ու քարտերը հետ ստանալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել՝ քննության համար դրանց անհրաժեշտության պատճառաբանությամբ:

Ռեժիմի պատվերով ու թելադրանքով քննչական մարմինի կողմից իրականացվող հալածանքի պատճառով խախտվում են մեղադրյալների և նրանց հետ առնչվող անձանց՝ միջազգային իրավունքով ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև սահմանափակվում է սույն դիմումում նշված քաղաքական ու հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ պահանջում ենք վերադարձնել անհիմն և ապօրինի կերպով քննչական մարմնում պահվող՝ սույն դիմումում թվարկված գույքը:

ԴԻՄՈՂՆԵՐ՝

  1. 69100615 քր. գործով մեղադրյալներ՝
  • Ժիրայր Սիմոնի Սէֆիլյան
  • Գարեգին Բաբկենի Չուգասզյան
  • Պավել Ռազմիկի Մանուկյան
  • Վարուժան Պարսամի Ավետիսյան
  • Գևորգ Վիտալիկի Սաֆարյան
  1. Քննչականի մարմնի անօրինական գործողություններից տուժող այլ քաղաքացիներ և միավորումներ.
  • Կարո Հակոբի Եղնուկյան,
  • Հարություն Կարենի Աղլամազյան,
  • Հիմնադիր խորհրդարան ազգային քաղաքական նախաձեռնություն (նախագահ՝ Գարեգին Չուգասզյան),
  • Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնություն (համակարգող՝ Ժիրայր Սէֆիլյան)
  • «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան),
  • «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Էմիլ Աբրահամյան),
  • «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Վարուժան Ավետիսյան),
  • «Իրավունք և աջակցություն» հիմնադրամ (տնօրեն՝ Գագիկ Սարուխանյան):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում