Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Մանվել Գրիգորյանը՝ որպես հայ մեծագույն Զորավար և զորահրամանատար

Այսօր՝ հուլիսի 14-ին նշվում Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան 59-րդ տարեդարձը: Կնշվի մեծ շուքով և ըստ պաշաճի: Երկրի առաջին դեմքերը, ԱԺ բազմաթիվ պատգամավորներ և պաշտոնյաներ պատիվ են ունեցել ստանալու այդ միջոցառմանը մասնակցելու հրավիրատոմսեր:

Մեր ձեռքի տակ է այդ հրավիրատոմսերից մեկը, որը վկայում է, որ սա սովորական ծննդյան արարողություն չի լինելու, այլ հայ ազգի մեծագույն զավակի փառաբանման միջոցառում: Նախ հրավիրատոմսի առաջին էջում նշվում է, որ հրավերքի առիթը Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան 59-րդ տարեդարձի տոնակատարությունը նշելն է: Մինչև վերջերս Մանվել Գրիգորյանը գեներալ էր, մեկը հայկական բանակի տասնյակ գեներալներից: Բայց մի՞թե Մանվել Գրիգորյանը սովորական գեներալ է կամ թեկուզ գեներալ-լեյտենանտ: Մանվել Գրիգորյանը միակն է հայ ռազմական գործիչներից, ով հիրավի աժանի է կոչվելու Զորավար:

Զորավարը սովորական կոչում չէ, որը տրվում է նախագահի հրամանագրով, Զորավարը համազգային գնահատանքի արդյունք է: Զորավարներ են համարվում այն ռազմական գործիչները, ովքեր կարողանում են իրենց անձնական հեղինակության, անձնազոհության շնորհիվ դեպի հաղթանակ տանել բանակներ: Ռազմական գործիչներ, ովքեր իրենց տաղանդի շնորհիվ և դժվարին իրավիճակներում որոշումներ կայացնելու ընդունակությամբ կարողանում են հաղթող դուրս գալ թշնամու դեմ պայքարում՝ նույնիսկ այն դեպքում, երբ ուժերի հարաբերությունը հօգուտ թշնամու է, երբ թշնամու դիրքը թվում է ավելի նպաստավոր, իսկ սպառազինությունը ավելի լավը: Համաշխարհային պատմությանը հայտնի են հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր զորավարներ, սակայն առավել հայտնի զորավարներ են Հանիբալը, Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզ Խանը և Նապոլեոնը:

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ զորավարական տաղանդով և հմտությամբ փայլեց հենց Մանվել Գրիգորյանը, ով Ղարաբաղյան պատերազմում Հայոց բանակը տարավ հաղթանակի ու հերոսացման փառավոր ճանապարհով: Ուրիշ էլ ով, եթե ոչ Մանվել Գրիգորյանը իրավունք ունի կրելու հայոց Զորավարի պատվավոր տիտղոսը, լինելու վերը նշված զորավարների կողքին և նրանց հավասար:
Անդրադառնալով հրավիրատոմսի երկրորդ էջին՝ պետք է ասել, որ այն ամբողջովին ընգրկում է Զորավարի խոսքն իր ծննդյան 59-րդ տարեդարձի առիթով: «Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում»,- ասում է Զորավարն ինքն իր մասին: Այնուհետև Զորավարն անդրադառնում է ապագայի մասին իր մտածումներին. «Մարդ երբեք չպետք է բավարարվի արածով, երբեք չպետք է հոգնի: Անշուշտ, տարիքի հետ մարդու մտածողությունը փոխոխության է ենթարկվում: Ավելի պահպանողական ես դառնում: Սակայն ընդհանուր արժեհամակարգը չի փոխվում»: Զորավարը անդրադառնում է նաև իր ձեռքբերումներին և դրանք նոր սերնդին փոխանցելուն: «Եթե երիտասարդ տարիներդ նվիրել ես պետականության կայացմանը, ազգի հզորացմանը, ապա 50-ից հետո էլ ուշք ու միտքդ այն է, որ ձեռքբերումները պահպանվեն: Կարևոր է ոչ միայն ունենալը, այլև ձեռքբերումները պահպանելը և նոր սերնդին փոխանցելը»: Իսկապես Զորավար Մանվել Գրիգորյանը հսկայական ձեռբերումներ ունի, և նա իր ողջ էությունն ու գործունեությունը նվիրել է այդ ձեռք բերածը պահպանելուն և սերունդներին փոխանցելուն: Հույս ունենանք, որ նա այս գործում ևս հաջողություններ կարձանագրի:

Իր խոսքի վերջնամասը նա նվիրել է պետություն և ընտանիք կապին՝ բացատրելով, թե ինչու է ինքը այդքան նվիրված պետությանն ու ժողովրդին: «Տարիքի հետ մարդ ավելի իմաստուն է դառնում: Ընտանիքը վերաճում է մի քանի ընտանիքների: Պապիկ ես դառնում՝ զավակների, թոռների ապագայի համար պատասխանատվության զգացումդ առավել է խորանում և ավելի ու ավելի ես նվիրվում ազգդ, պետությունդ զորեղացնելու, հավերժացնելու սրբազան գործին: Ողջ էությամբ, ամեն մի բջիջով զգում ես, որ հանուն ընտանիքիդ, հանուն երեխաներիդ ու թոռներիդ պարտավոր ես ավելի պիտանի լինել պետությանդ, ժողովրդիդ: Հայ ժողովուրդը հավերժ է, տերն է զորավոր»: Եվ վերջում, իհարկե, ստորագրությունը՝ «Զորավար Մանվել Գրիգորյան»:

Մենք չենք անդրադառնա հրավիրատոմսի երրորդ էջին, որտեղ նշված է միջոցառման անցկացման վայրը, ժամը և հասցեն: Բայց այս էջի վրա կա մեկ այլ հիշարժան հիշատակում. պարզվում է՝ հրավիրողը ոչ թե Մանվել Գրիգորյանն է, այլ ԵԿՄ վարչությունը: Չնայած՝ ինչ տարբերություն, երբ մենք ասում ենք ԵԿՄ՝ հասկանում ենք Մանվել Գրիգորյան, և երբ ասում ենք Մանվել Գրիգորյան՝ հասկանում ենք ԵԿՄ, այնքան ամուր են այս անունները միաձուլված իրար, որ դժվար է բացատրել դրանց տարբերությունը:

Հրավիրատոմսի չորրորդ էջին Զորավար Մանվել Գրիգորյանին նվիրված երգն է, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Մանվելի քաջեր»: Իհարկե, այս երգը նոր չէ, և այն երգվում է բազմաթիվ հայ ընտանիքներում և կերգվի Զորավարի ծննդյան 59-րդ տարեդարձի օրը: Բայց մենք կարծում ենք, որ դեռ կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն երգի բառերին և հատուկ նրանց համար ներկայացնում ենք երգի տեքստն ամբողջությամբ:

Պաշտպանել ես հողն Արցախ աշխարհի, կյանք տվել,
Սուրբ Էջմիածնի հողից ես դու, քաջ Մանվել,
Քո տղերքը ոնց առյուծներ են կռվել,
Կռվողները իսկական հայ են ծնվել:
Զարկեք-զարկեք Մանվելի քաջեր,
Կռվել դուք գիտեք ինչպես հերոսներ,
Կռվել դուք գիտեք ինչպես հերոսներ
Ազգի պարծանքն են Հայոց կտիրճներ:
Դուք շատ ախպեր տղերք կորցրիք
Թուրքին մինչև Արաքս գետը հասցրիք,
Պաշտպանեցիք պատիվը մեր մայրերի,
Երկար ապրեն քաջ տղերքը Մանվելի:
Պիտի լինի մի բռունցք ազգը մեր,
Որ լինենք մեր հողին ամուր տեր,
Թշնամին թե դիպչի մեր հողին՝
Ձայն կտանք մեր ախպեր Մանվելին:

Այս երգը անպայման կատարվում է Մանվել Գրիգորյանի ծննդյան յուրաքանչյուր հանդիսության ժամանակ, և կկատարվի նաև այս հանդիսությանը: Հույս ունենանք, որ Զորավարի 60-ամյակը կտոնվի պետական մակարդակով և կհռչակվի որպես համազգային տոն:

Հ. Գ. Հիշեցնենք, որ Խորհրդային Հայաստանը ևս ունեցել է զորավար՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ում անունը ընդգրկված է Ռուսաստանի պատմության ողջ պատմության 100 լավագույն զորավարների շարքում: Բայց նկատի ունենանք, որ Զորավար Մանվելը ոչ մի պարտություն չի կրել թշնամուց, մինչդեռ Հովհաննես Բաղրամյանը իր տարած հաղթանակների կողքին ունեցել է նաև ցավալի պարտություններ: Եվ այդ իմաստով Զորավար Մանվել Գրիգորյանը կարող է համարվել 20-րդ դարի հայ մեծագույն Զորավարը, և ընդհանրապես գլխավորել հայ 100 լավագույն զորավարների ցուցակը: Հույս ունենք, որ դա ևս առաջիկայում տեղի կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում