Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները հեռու են Հունաստանի հարցով փոխզիջման հասնելուց: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք շատ հեռու ենք պայմանների այն տեսակից, որոնք մեզ պետք են: Մենք առաջընթաց ունենք, սակայն եզրափակչում չենք»,- ասել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Սթուբը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կասկածել է կազմակերպության կողմից նախարարների մանդատների ստացման հնարավորությանը՝ Հունաստանի հետ նոր բանակցություններ սկսելու համար:









































