Ամերիկյան գիտնականները մի շարք փորձեր են կատարել, որոնց ընթացքում պարզել են, որ պտուղը սկսում է հիշել տարբեր ձայներ դեռևս ներարգանդային զարգացման ընթացքում, հայտնում է informing.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել են 32 հղի կանայք: 28-ից մինչև 34 շաբաթական հղիության ընթացքում մասնակիցները անընդհատ բարձրաձայն բանաստեղծություններ են կարդացել 15 վայրկյան տևողությամբ: Դրանից հետո բժիշկները չափել են պտղի սրտի զարկերի հաճախականությունը և պարզել, որ երբ մայրը ոտանավոր է կարդացել, դրանք դանդաղել են, և պտուղը հանգստացել է:
Ստացած տեղեկության մանրամասն ուսումնասիրությունից գիտնականները հանգել են այն եզրակացության, որ պտուղը կարող է հիշել ծնվելուց 6 շաբաթ առաջվա արտաքին ձայները:
Իսկ ծնողների և այլ մարդկանց ձայները երեխան կարող է հիշել միայն ծնվելուց հետո:








































