Friday, 10 07 2026
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ

Հավաքվենք որոշենք, թե որոշենք հավաքվենք՝ ինչի ենք հավաքվում. Ազատության հրապարակի երկընտրանքը

Երեկ Ազատության հրապարակում հայտարարված էր հանրային քննարկում, որի մասնակիցները պետք է որոշեին, թե ինչպես պետք է շարունակեն պայքարը, ինչ պետք է անել առաջիկայում՝ իրենց կողմից հռչակված նպատակներին հասնելու համար: Հանրային քննարկումը բավական սակավամարդ էր, դրան մասնակցում էր մոտ 20 մարդ:

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախորդ օրը Ազատության հրապարակում էին և ներկայանում էին որպես շարժման համակարգողներ՝ ներկա չէին հանրային քննարկմանը, այսինքն՝ իրենց դուրս էին դրել որոշումների կայացումից: Մյուսներն ասում էին, որ այդ մարդիկ գիշերն անցկացնելով հրապարակում՝ գնացել են քնելու, և հանրային քննարկումը կշարունակվի այս գիշեր, այսինքն՝ հանրային քննարկումը փուլային է և համարյա շուրջօրյա: Քննարկմանը չէին մասնակցում Ազատության հրապարակում հավաքված երիտասարդները, ովքեր ուրախանում ու պարում էին՝ ցույց տալով, որ իրենց համար միևնույն է, թե ինչ որոշում կկայացվի հանրային քննարկման արդյունքում և ինչ ճանապարհով պետք է գնա շարժումը:

Սակայն անգամ հանրային քննարկման մասնակիցների սակավամարդությունը չօգնեց, որպեսզի դրա մասնակիցները ապագա անելիքների և գործողությունների վերաբերյալ միասնական որոշում կայացնեն: Հավաքվածների մեծամասնությունը՝ մոտ 14-16 հոգի, համաձայն էր, որ պետք է հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի շուտափույթ հեռացմանը: Ազատամարտիկ Սուսաննան նույնիսկ առաջարկեց, որ իրենք էլ աուդիտ իրականացնեն և անվստահություն հայտնեն նախագահ Սարգսյանին: Մյուս ներկաները ևս կոչ էին անում պահանջել նրա հրաժարականը: Միայն հանրային քննարկման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ անձերի փոփոխությամբ հնարավոր չէ հասնել դրված նպատակների իրականացմանը, հասնել նրան, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, և անհրաժեշտություն չլինի ամեն անգամ բողոքել իշխանության կողմից իրականացվող հերթական հակաժողովրդական գործողության դեմ:

Ելույթ ունեցողը հիշեցրեց, որ հայ ժողովուրդը դժգոհ է եղել բոլոր երեք նախագահների իշխանությունից էլ և զգուշացրեց, որ եթե չլինեն համակարգային փոփոխություններ, ապա ժողովուրդը դժգոհ է լինելու նաև այն ենթադրյալ Պողոսից, որը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Հանրային քննարկման մասնակիցների մի մասը համաձայն էր այս մոտեցմանը, իսկ մյուսներին դա դուր չեկավ, քանի որ նրանք համարում են, որ նման առաջարկները իրենց շեղում են պայքարի հիմնական նպատակից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Այս տեսակետի կողմնակիցները հանրային քննարկման ժամանակ մեծամասնություն էին կազմում՝ մոտ 10-12 հոգի, և հենց այդ պատճառով պետք է համարել, որ այս մոտեցումը դոմինանտ էր հանրային քննարկման ժամանակ:

Թվում էր, թե հանրային քննարկման ժամանակ իր վճռական խոսքը պետք է ասեր Դավիթ Սանասարյանը, ով ևս ներկա էր այդ միջոցառմանը, և նրա խոսքից հետո պետք է ձևավորվեր կոնսենսուս: Բայց Սանասարյանի խոսքը ևս քննարկման մասնակիցները ոչ միանշանակ ընդունեցին: Սանասարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի և նրա կողմից ղեկավարվող ռեժիմի հեռացման պահանջը արդար և լեգիտիմ է, բայց «չպետք է մեծ լոնքեր գցել և ընկնել գետնին, այլ պետք է քայլ առ քայլ գնալ այդ նպատակին հասնելու համար»: Սանասարյանի խոսքով՝ պետք է գտնել «այն կոնսոլիդացիան, որը կտանի այդ հեռացմանը, պետք է որոշել, թե ինչպես ենք հասնելու այդ նպատակին, ինչ անել և ոնց անել»:

Առաջնահերթ նպատակը Ազատության հրապարակում շատ մարդ հավաքելն է: Դավիթ Սանասարյանը նույնիսկ խոստացավ, որ իր կողմից հայտարարված 7-օրյա հացադուլը պատրաստ է դադարեցնել, եթե հրապարակում շատ մարդ հավաքվի: Թե որքան է այդ շատ մարդը՝ նա չկոնկրետացրեց: Բայց հանուն ինչի պետք է հավաքվի այդ շատ մարդը, եթե հստակ չի, թե ինչ համար են կայանում այդ հավաքները: Հավաքների կազմակերպիչները պետք է հասկանան, որ իրենք պետք է հռչակեն իրենց պայքարի նպատակը՝ արդյոք իրենց պայքարն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացմա՞ն է, թե՞ իրենք այլևս պահանջում են իշխանությունների հրաժարականը: Հնարավոր չէ ասել՝ թող շատ մարդ հավաքվի, որ որոշենք, թե ինչ ենք անելու, երևի պետք է սկզբում որոշել, թե իրենք ինչ են ցանկանում անել, որ մարդիկ որոշեն՝ իմաստ ունի գալ հրապարակ, թե՝ ոչ:

Համենայնդեպս, հանրային քննարկումները կշարունակվեն նաև այսօր, իսկ վաղը տեղի կունենա հանրահավաքը, որի ժամանակ էլ երևի պարզ կդառնա՝ հավաքվածներն ունե՞ն միասնական օրակարգ, թե՞ նրանք հավաքվում են, որ որոշեն՝ ինչի համար են հավաքվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում