Thursday, 06 06 2024
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով

Երևանյան ակումբում ծննդյան տոնի առթիվ ընկերոջ վրա «պզզըցրած» շամպայնը՝ խմբակային տուրուդմփոցի պատճառ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը:

22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև որպես զենք գործածված առարկաների՝ սպորտային ծեծանակի ու դանակի գործադրմամբ  կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Տուժողները 5 երիտասարդներ են, գործընկերներ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Վահեն ու Անդրանիկը գտնվել են Երևանի Աբովյան փողոցում գործող «Կալիենտե» պարային ակումբում, վիճաբանության մեջ են մտել նույն ակումբում ծնունդ նշող տղաների՝ գործով տուժողների հետ, կատարել են խուլիգանություն, որը շարունակել են ակումբի հարակից տարածքում:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վահեն իր «ՎԱԶ-2121» մեքենայից վերցրել է սպորտային ծեծանակը, անտեսելով, որ առաջացած տարաձայնությունները կարծես թե հարթվել էին, հարվածներ է հասցրել տուժողներ Արթուր Ա.-ին ու Վահագն Պ.-ին, առաջինի առողջությանը պատճառել է ծանր, իսկ երկրորդի առողջությանը՝ միջին ծանրության վնաս: Ապա ծեծանակը ձեռքին հետապնդել է Տերյան փողոցով փախչող տուժող Արթուր Ա.-ին, բայց հանդիպել է ծառայություն իրականացնող ոստիկաններին, ովքեր նրան բռնել են:

Վահեն մեղսագրված արարքի կատարման պահին եղել է ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային: Այդ պատճառով գործի քննությունը կատարել է զինվորական դատախազությունը, մեղադրանքը դատարանում պաշտպանում է զինվորական դատախազության դատախազ Հարությունյանը:

Ըստ մեղադրանքի՝ Վահեի հետ խմբի կազմում «Կալիենտե» ակումբի հարակից տարածքում որպես զենք գործածված առարկայի՝ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել նաև Անդրանիկը: Նա ու գործով չպարզված ևս երկու անձինք, ըստ մեղադրանքի, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը:

Անդրանիկը, առաջադրված մեղադրանքի համաձայն, դանակի հարվածներով թափանցող և չթափանցող վնասվածքներ է հասցրել տուժող Արթուր Ա.-ին՝ նրա առողջությանը իր հերթին պատճառելով ծանր վնաս:

Դատարանում հարցաքննվեցին տուժողներ Արսեն Ա.-ն, Վահագն Պ.-ն:

Արսեն Ա.-ն հայտնեց, որ հինգ գործընկերներով 2014 թվականի հունիսի 6-ի երեկոյան գնացել են «Երևան» պանդոկ: Հաց են կերել: Հունիսի 7-ին իրենց ընկերներից՝ Արմենի ծննդյան օրն էր: Որոշել են ժամանակից շուտ չշնորհավորել: Պանդոկից դուրս գալով՝ որոշել են տորթ գնել ու կեսգիշերին գնալ Աբովյան փողոցում գործող «Կալիենտե» ակումբ՝ Արմենին շնորհավորելու:

Հենց որ գիշերվա ժամը 12-ը խփել է, տորթը կտրել են, շամպայն են բացել, հնչել է «ծնունդի երգը»:

Արսենը շամպայնը «պզզըցրել է» «նորածին» Արմենի վրա: Նա չի նկատել՝ շամպայնն ուրիշների վրա ցայտե՞լ է, թե՞ ոչ:

Ի վերջո, Վազգենը Արսենի ձեռքից վերցրել է համարյա դատարկված շամպայնի շիշը, դրել է սեղանին, որ Արսենն էլ «չպզզըցնի», իսկ Արմենը, որ աչքերն էր սրբում, դուրս է եկել: Արսենը մտածել է՝ նա գնում է լվացվելու:

Քիչ անց Արսենը ակումբից դուրս է եկել ու տեսել, որ վիճաբանություն է գնում:

Երկու հոգի Վազգենին գցել էին գետնին, նրանք կռացած էին, երևի ձեռքերով հարվածում էին Վազգենին, մի հոգի կանգնած էր Արմենի դիմաց:

Արսենը ցանկացել է հասնել Վազգենին, օգնել, բայց նրան հրել ու չեն թողել: Նա ընկել է պատի տակ, նրա վրա ընկել է Արմենը:

Հետո Արսենն ու Արմենը Ազգային գրադարանի մոտով դուրս են եկել Տերյան փողոց: Պատահական տաքսի են կանգնեցրել:

Արմենը նկատել է, որ Արսենի մայկան կարմիր է, միայն տաքսու մեջ է Արսենը հասկացել, որ ուսի շրջանում  վնասվածք է ստացել:

Տուժող Արսենն ասաց, որ իր ընկեր Արթուրին մի պահ է տեսել գետնին: Քանի որ խառը իրավիճակ էր, նրան ճանաչել է «ճպըլից»:

Արսենը հայհոյանք չի լսել կռվի ընթացքում, միայն կռիվը դադարեցնելուն ուղղված գոռգոռոց էր, գոռում էին՝ մի՛ խփեք:

Ըստ Արսենի՝ դեպքի վայրում 10-15 հոգի կարող էր լինել: Իրենք հինգն էին, իրենց հետ կռվողները հինգն էին կամ ավելի շատ:

Արսենը ենթադրեց, որ կռվի պատճառը եղել է ակումբում գտնվողների վրա շամպայն «պզզըցնելը», որը կատարվել է անզգուշաբար:

Դրսում լուսավորություն կար միայն ակումբի մուտքի մոտ, մնացած տարածքը մութ էր, Արսենը չբացառեց, որ կարող էր նաև հավաքվածների ստվերները տեսնել ու մարդկանց տեղ դնել:

Կռվի տարածքը պիտի որ մեծ եղած լիներ, այլապես ինքը ընկերներին կտեսներ:

Իրենց դեմ կռվողներից ոչ մեկի դեմքը Արսենը չէր «ֆիքսել», ամբաստանյալներին էլ, իր ասելով, դատարանում տեսել է առաջին անգամ:

Արսենի կարծիքով՝ միջադեպը ոչ մեկին չի խանգարել, բնակելի շենքը հեռու էր, կռիվը հիմնականում Ազգային գրադարանի և «Կալիենտե» ակումբի մոտ է եղել:

Արսենը սկզբում ոչ մեկի մոտ գործիք կամ առարկա չի տեսել, հետո շատ մոտիկից տեսել է փայտե մահակի պես առարկա, որի հարվածը, մտածել է՝ իրեն էր ուղղված, բայց հարվածն իրեն չի դիպել: Մահակը նա շատ մոտիկից է տեսել, բայց հարվածողի դեմքը չի նկատել:

Կռիվը, ըստ Արսենի, մոտ հինգ րոպե կարող է տևած լինել:

Արսենը, որպես տուժող, որևէ պահանջ, բողոք ամբաստանյալներից չուներ:

Տուժող Վահագն Պ.-ն նույնպես նկարագրեց, որ գործընկեր Արմենի ծննդյան օրվա նախօրեին, երեկոյան գնացել են «Երևան» պանդոկ, հետո որոշել են Արմենին շնորհավորել ուղիղ կեսգիշերին «Կալիենտե» ակումբում:

Վահագնը զանգել է ծանոթ աղջկա ու հրավիրել է «Կալիենտե»: Հետո Արթուրի հետ դուրս է եկել ակումբից, որ աղջիկներին դիմավորի:

Միայն թե աղջիկները հանկարծ հրաժարվել են «Կալիենտե» մտնել: Ըստ Վահագնի՝ իրենք քայլել են Աբովյան փողոցով, ու այդ պահին ինքը բղավոց է լսել՝ վիճաբանական ձայներ: Արթուրի հետ վազել են ակումբի մոտ: Տեսել են իրենց երեք ընկերներին, որոնց հետ կռվում էին: Մի պահ կռվի մեջ դադար է եղել, հետո կռիվը վերսկսվել է:

Ըստ Վահագնի՝ իրենցից ամեն մեկի հետ մեկը կռվել է, իրենցից ոչ ոք ազատ չի եղել, թե չէ օգնության կհասներ մյուսներին:

«Ամեն մեկը մյուսից ստրախովկով իրավիճակ էր, որ կռիվը շատ չբորբոքվի»,- ասաց տուժողը: Նա հայտնեց, որ աշխատել է կռվողների հայացքներից խուսափել, որ ագրեսիա չլինի:

Վահագնի պարանոցին խփել են հետևից, նա չի տեսել՝ ով է հարվածել: Հարվածը շատ ուժեղ է եղել. «Բժժացրեց, կռացա, չէի հասկանում՝ ինչ է կատարվում… Արյունն էլ չէի նկատել, Վազգենը հետո ասաց, ձեռքս տարա պարանոցիս, տեսա՝ արյուն է»:

Ըստ տուժողի՝ երբ ինքը տեսել է, որ Վազգենին գետնին են գցել, կռացել է, որ նրան բարձրացնի, երևի այդ ժամանակ է ստացել երկրորդ հարվածը՝ կրծքավանդակի շրջանում:

Կռվի ընթացքում Վահագնը Արմենին ու Արսենին չէր նկատել: Բայց մի ակնթարթ տեսել է Արթուրի դեմքը. «Ոնց որ նկար լիներ՝ դեմքն ամբողջովին արյան մեջ էր, հայացքը՝ սառած…»:

Տուժողն ասաց, որ կռվողներն այնպես էին կանգնել, որ ոչ մեկը ոչ մեկին չէր կարողանում մոտենալ: Բայց խառնաշփոթ էր:

Իրենց դեմ կռվողները հինգ կամ վեց հոգի կարող էին լինել:

Տուժողը վնասվածք էր ստացել նաև կրծքի շրջանում, բայց կռվի պահին հարված չէր զգացել, այդ վնասվածքը նկատել էր հաջորդ օրը, երբ ուժեղ ցավից չէր կարողացել շարժվել: «Խփած տեղը մի գիծ էր երևում սկզբում, տաք-տաք էր, չէր ցավում, հետո ցավում էր՝ ոնց որ ոսկորը մտած լիներ մսի մեջ…»:

Տուժողն ասաց, թե կռվողների ձեռքին գործիք չի տեսել: Հայհոյանքներ չի լսել: Իրեն հարվածել են՝ որպես կռվողների ընկերոջ: Ինքը չի հարվածել, միայն  հրել է Վազգենին հարվածողներին:

Այս տուժողը նույնպես ասաց, թե ամբաստանյալներին դեպքի վայրում չի հիշում, նրանց տեսել է դատարանում:

Տուժողը կռվի ժամանակ, իրենց դեմ կռվողների մոտ տեսել է «բիտա», իսկ քննիչը հարցաքննության ժամանակ փաթեթավորված փայտ է ցույց տվել, որը նման էր նստարանից պոկված փայտի: Ինքն ասել է, որ դրանով էլ կարող են իրենց հարվածած լինել:

Կռվից հետո տուժողը Վազգենի հետ դուրս է եկել Աբովյան փողոց, պատահական տաքսի է նստել ու հեռացել:

Նախաքննական ցուցմունքում Վահագնն ասել է, որ երբ մոտեցել է ակումբին, տեսել է՝ իր ընկերների հետ կռվում են, Վազգենին գետնին են գցել: Վահագնը գոռացել է՝ մի՛ խփեք: Մի պահ կռիվը դադարել, հետո նորից է ուժգնացել:

Նախաքննական ցուցմունքում տուժողը հստակ ասել է, որ կռվողներից մեկի ձեռքին «բիտա» կար:

Դատարանում տուժողն ասաց. «Եթե գրել եմ «բիտա», ուրեմն «բիտա» էլ տեսել եմ»: Բայց նա նշեց, որ այդ «բիտան» ամբաստանյալների մոտ չէր, ուրիշի մոտ էր, ում դեմքը չի հիշում…

Վահագնը նույնպես ամբաստանյալներից բողոք կամ պահանջ չուներ:

Հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 3-ին, դատարանը կսկսի վկաներ հարցաքննությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում