Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Stratfor-ն ուսումնասիրել է Հայաստանի և երկու տասնյակ երկրների էլետրաէներգիայի սակագինն ու միջին աշխատվարձի չափը. «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ՝ Stratfor վերլուծական կենտրոնը աղյուսակ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի և աշխարհի երկու տասնյակ երկրների էլետրաէներգիայի սակագինը, և տվյալ երկրների միջին աշխատվարձի չափը: Սակագնի տվյալները վերաբերում են 2013-2014 թվականներին։ Աղյուսակը կազմվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների հիման վրա:

Ըստ ուսումնասիրության արդյունքների, Հայաստանում մեկ կիլիովատ էլկտրաէներգիան յոթ ցենտ է, իսկ միջին աշխատավարձը՝ 471 դոլար: Օրինակ՝ Կորեայում էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի սակագինը տասը ցենտ է, բայց միջին աշխատավարձը 2 հազար 903 դոլար է:

Հայաստանին ամենամոտը Մեքսիկան է. այստեղ էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի գինը ինը ցենտ է, բայց միջին աշխատավարձը Հայաստանի համեմատ գրեթե 50 տոկոսով բարձր է և կազմում է 609 դոլար:

Բերված աղյուսակը ցույց է տալիս, որ աշխարհի ամենազարգացած երկրներում էլէկտրաէներգիայի մեկ կիլովատի գինը միջին հաշվով այնքան էլ բարձր չէ, այն տատանվում է 20 -25 ցենտի սահմաններում։ Եթե Հայաստանում էլէկտրաէներգիայի մեկ կիլովատը յոթ ցենտ է, ԱՄՆ-ում 12 ցենտ է, Նորվեգիայում՝ 15, Ֆրանսիայում՝ 19, Ճապոնիայում՝ 24, ամենաթանկը Գերմանիայում է՝ 39 ցենտ, Իտալիայում՝ 31 ցենտ, Ավստրիայում՝ 27 ցենտ, բայց այդ երկրներում միջին աշխատավարձը մի քանի անգա ավելի բարձր է, օրինակ, Ավստրիայում 3 հազար 437 դոլար է, Գերմանիայում՝ 2 հազար 720 դոլար, Իտալիայում՝ 2 հազար 445, Ճապոնիայում 2 հազար 522 դոլար։ Բրիտանիայում և Շվեդիայում միջին աշխատավարձը ավելի քան 3 հազար դոլար է, իսկ էլեկտրաէներգիայի մեկ կիլովատը 23 ցենտ է:

Stratfor-ը չի վերլուծում աղյուսակը, չի պարզաբանում, թե միջին աշխատավարձի համեմատ քանի տոկոս է կազմում էլեկտրաէներգիայի ծախսը։

Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ կառավարությունը որոշեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Չնայած իշխանությունները որոշ զիջումների են գնացել, բայց արդեն երեք շաբաթ շարունակվող շուրջօրյա բողոքի ակցիաները չեն դադարում։

Ամերիկյան վերլուծական կենտրոնը նշում է, որ բողոքի հանրային ակցիաներ Հայաստանում հաճախ են լինում, բայց նրանք հեռու են իշխանություններին լուրջ սպառնալիք լինելուց, բացի դրանից, ինչը վերլուծաբանները ավելի կարևոր են համարում, չնայած լայնորեն համեմատություններ են անցկացվում Ուկրաինայի Եվրամայդանի հետ, Հայաստանի «էլեկտրական» բողոքի ակցիաները, Ռուսաստանի շահերին չեն սպառնում: Իսկ Երևանը հնարավոր է՝ հաշվի է առնում Ուկրաինայի Եվրամայդանի փորձը և, նման սցենարից խուսափելու համար, կձգտի սպասել, որ ցույցն ինքն իրեն մարի։

Ըստ Stratfor-ի, ընթացող ցույցերի նշանակությունը, ռազմավարական մակարդակի առումով, փոքր է, բայց նրանք հիշեցնում են, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե ցուցարները կարողանան պահել շարժումը, կամ եթե ոստիկանությունը նորից բռնաճնշումների դիմի, ինչպես հունիսի 23-ին:

«Շարունակվող խախատումները կարող են հանգեցնել այն բանին, որ ոստիկանները ճնշումների դիմեն: Ցուցարարները ևս կարող են որոշել հրաժարավել խաղաղ մեթոդներից», – նշում է Stratfor-ը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, վերլուծաբաններն ընդգծում են, որ Ուկրաինայի Եվրամայդանից հետո, Ռուսաստանը զգուշանում է լարվածությունների հնարավորություններից և հնարավոր է, որ Եվրամայդանի կրկնությունից խուսափելու համար է, որ Մոսկվան ակտիվ քայլերի է դիմում Երևանի հանդեպ, ինչպիսին են 200 միլիոն դոլարի ֆինանսավորումը ռուսական զենք ձեռք բերելու համար, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող ռուսաստանցի զինվորի գործը հայկական կողմին հանձնելու որոշումը: Նշվում է, որ այդ հանցագործությունը այս տարվա սկզբին բողոքի մեծ ալիք էր առաջացրել Հայաստանում:

«Մինչ Մոսկվան զգուշանում է, Հայստանի կառվարությունը սպասելու պատրաստակամություն է ցուցաբերում, նույնիսկ զիջելու՝ սակագանի բարձացման հարցում, ինչը թույլ կտա խուսափել անկայուն և անկախատեսելի զարգացումներից, որոնք կարող են տեղի ունենալ ցուցարարների դեմ ուժ կիրառելու դեպքում», – նշում են վերլուծաբանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում