Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

29-ամյա զինվորն ամուսնության սուտ խոստմամբ ամիսներով կենակցել ու ծեծի է ենթարկել 15-ամյա աղջկան

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Հրայր Հ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

29-ամյա Հրայրը ամուսնալուծված է, պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային, կրթությունը ՝ 8-ամյա:

Ցանկանալով նորից ընտանիք կազմել՝ Հրայրը սոցիալական ցանցերի միջոցով 2014 թվականի հունվարին ծանոթացել է անչափահաս աղջկա՝  16 տարին անգամ չբոլորած, 1999 թվականի ապրիլին ծնված, փաստորեն՝ 14 տարեկան Մելինեի (անունը փոխված է) հետ:

Մի քանի ամսվա շփումներից հետո՝ օգոստոսի 11-ին, Հրայրը 15 տարեկան դարձած, անչափահաս Մելինեին, վերջինիս համաձայնությամբ, տարել է իր տուն:

Մինչև հոկտեմբերի 5-ը 29-ամյա Հրայրը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 15 տարեկան աղջկա հետ, վերջինիս համաձայնությամբ՝ խոստանալով, որ իրենք ընտանիք են կազմելու:

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, Մելինեի հետ գտնվելով իր եղբոր վարձակալած բնակարանում, Հրայրը վիճաբանության մեջ է մտել անչափահաս աղջկա հետ,   ֆիզիկական ցավ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի, պարանոցի, գլխի, ձեռքերի շրջաններին ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ կրծքավանդակի շրջանի արյունազեղման ձևով:

Ընդհանուր իրավասության դատարանում Հրայրն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու 118 հոդվածով: Նա միջնորդել է դատաքննության արագացված կարգ կիրառել:

Տուժող աղջիկը և նրա օրինական ներկայացուցիչը նշել են, որ ամբաստանյալ Հրայրին քաղհայցի պահանջ չեն ներկայացնում, չեն առարկում, որ գործը քննվի արագացված կարգով, սակայն Հրայրի դեմ բողոք ունեն, միջնորդել են նրա նկատմամբ խիստ պատիժ նշանակել:

Եթե աղջիկը հաշտվեր 118 հոդվածով մեղադրվող նախկին սիրեցյալի հետ, վերջինիս քրեական հետապնդումը այդ մեղադրանքով կդադարեցվեր, բայց հաշտություն չի կայացել:

Հրայրը ծառայության վայրից ներկայացրել է դրական բնութագիր:

Դատարանը նկատի է ունեցել, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել Մելինեի հետ ընտանիք կազմել, ինչպես նաև նա իր գործողությունների արդյունքում անչափահաս աղջկա առողջությանը վնաս չի հասցրել:

Ըստ դատարանի հետևության՝ նվազել է Հրայրի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Ընդհանուր իրավասության դատարանը Հրայր Հ.-ին վերջին հաշվով դատապարտել է 4 տարի 1ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է  2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով, որ Հրայր Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառվի, և նա դատապարտվի 4 տարի 1 ամիս իրական ազատազրկման:

Մեղադրողը բողոքում նշել էր, որ սոցիալական արդարությունը վերականգնելու, պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո նրա դրսևորած վարքագիծը:

Մինչդեռ, ըստ բողոքի, ամբաստանյալը տուժողին պատճառած վնասը հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել՝ նրանից ներողություն չի խնդրել, նրա հետ հաշտվելու ուղղությամբ քայլեր չի կատարել, ինչի ապացույցն է տուժողի կողմից ամբաստանյալի համար խիստ պատիժ պահանջելը:

Ըստ մեղադրողի՝ դա «խոսում է» հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած բացասական վարքագծի մասին, որն էլ իր հերթին հանգեցրել է սոցիալական անարդարության ու պատժի ենթարկվող անձի ուղղվելու անհնարինության:

Ամբաստանյալն իրեն մեղսագրված արարքները կատարել է ուղղակի դիտավորությամբ, նրա արարքներն ուղղված եղել անչափահասների սեռական նորմալ զարգացումը, մարդու առողջության անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը, կողմերին լսելով, հաշվի է առել այն, որ ամբաստանյալը բնութագրվել է որպես բարեխիղճ զինծառայող, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, նա անչափահաս աղջկա հետ ամուսնանալու նպատակ է ունեցել, նրա գործողություններով աղջկա առողջությանը վնաս չի պատճառվել:

Հանցավոր արարքներից հետո ամբաստանյալը գտնվել է ազատության մեջ, նա զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց, չի խուսափել գործի քննությունից ու դատից:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրողի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում