Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

«Խփի մեռնեմ, պրծնեմ քեզանից». Կնոջ տված դանակով ամուսինը 14 հարվածով սպանել է նրան

Ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Գ.-ի գործի դատական քննությունը:

32-ամյա Գրիգորին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Գրիգորի կինն է, նրանց վեցամյա երեխայի մայրը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 26-ին Գրիգորն իրենց տանը համակարգչի միջոցով համացանցում երկար ժամանակ անցկացնելու պատճառով նախատել է կնոջը, պահանջել է, որ նա անկողինը բացի: Կինը չի կատարել ամուսնու պահանջը, շարունակել է համակարգչի մոտ մնալ:

Ամուսինների միջև վեճը շարունակվել է սկզբում հյուրասենյակում, հետո խոհանոցում:

Կինը, նյարդայնացած վիճակում, վերցրել է խոհանոցային դանակը ու Գրիգորին առաջարկել է, որ իրեն խփի-սպանի:

Գրիգորը, շեղբից բռնելով, վերցրել է դանակը, այդ ժամանակ վնասել է աջ ձեռքի մատները: Նա դանակը տվել է այդ պահին իրենց տանը գտնվող բարեկամուհուն՝ Թ.-ին:

Ամուսինների միջև վիճաբանությունը շարունակվել է:

Կինը անպատվել է ամուսնուն, ամուսնալուծության հարց է բարձրացրել:

Գրիգորը խոհանոցից դանակ է վերցրել, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ նկատել է, որ իրենց վեցամյա որդին ու բարեկամուհի Թ.-ն իրեն են նայում: Գրիգորն ասել է, թե կնոջը չի խփում: Բարեկամուհին երեխային վերցրել ու տանից դուրս է եկել: Իսկ Գրիգորը շարունակել է դանակով հարվածել կնոջը: Դանակի շեղբը կոտրվել է: Գրիգորը այլ դանակ է վերցրել, շարունակել է կնոջը հարվածներ հասցնել: Նա կնոջը դանակի 14 հարված է հասցրել, պատճառել է պարանոցի աջ կեսի կտրած-ծակած, կրծքավանդակի աջ կեսի առաջնային և հետին մակերեսների կտրած-ծակած թափանցող՝ հյուսվածքների, անոթների ու ներքին օրգանների վնասումով, աջ ուսագոտու շրջանների չթափանցող վերքեր, դեմքի ձախ կեսի, աջ բազկի ստորին մասի, պարանոցի հետին մակերեսի, ուսագոտու քերծվածքներով արտահայտված, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, որոնց արդյունքում կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Գրիգոր Գ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ իրենք բնակվել են զոքանչի գնած տանը, իրենց երեխան կրել է կնոջ ազգանունը: Կինը չի աշխատել, կնոջ մայրը դստերը նոթբուք է նվիրել: Ինքը կնոջ վարքագծից ելնելով՝ սկսել է կասկածել, որ նա դավաճանում է իրեն:

Պարզել է, որ կինը համացանցի միջոցով ծանոթացել է մի տղայի հետ: Կինը առավոտից մինչև ուշ գիշեր համակարգչի առաջ է եղել: Ինքը կնոջ հեռախոսի մեջ կարդացել է սիրային բնույթի նամակներ: Պարզել է այն տղայի անձը, ում հետ կինը ծանոթացել էր, ում հաղորդագրություններ էր գրել:

Ինքը հեռախոսով խոսել է այդ տղայի հետ, ասել է, որ նա հեռու մնա իր կնոջից, ընտանիք է քանդում:

Ինքը մշտական աշխատանք չի ունեցել, մասնավոր շինարարական աշխատանքներ է կատարել Երևանում: 2013 թվականի դեկտեմբերի 14-ին վերադարձել է իրենց բնակավայր:

2014 թվականի փետրվարի 26-ին ընտանիքով ու իրենց բարեկամուհու հետ գնացել են խաշ ուտելու: Օղի չեն խմել: Ցերեկն իրենց տուն է եկել քենակալը, մի-մի բաժակ օղի են խմել:

Երեկոյան տանն են եղել ինքը, կինը, իրենց որդին ու բարեկամուհի Թ.-ն, որ հյուր էր եկել իրենց տուն:

Կինն ու բարեկամուհին համակարգչով նամակներ են գրել իրենց ընկերուհիներին, ազգականներին:

Ժամը 22-ի սահմաններում, երբ նրանք նկարներ էին ձևավորում, ինքը կնոջն ասել է. «Մի հատ տեղը բացի, պառկեմ»: Կինը անկողինը չի բացել, ասել է. «Ե՞րբ պիտի օրերը տաքանան, որ նորից գնաս Երևան»:

Այդ պատճառով իրենց մեջ լեզվակռիվ է սկսվել: Կինը վիրավորել է իրեն, անվանել է անինքնասեր, անտեր շուն: Նա ցանկացել է զանգել մորը, ինքը հեռախոսը վերցրել է նրա ձեռքից, տվել է բարկամուհուն:

Կինը գոռացել է իր վրա, որ հեռանա, ասել է, թե չի ցանկանում իր հետ ապրել: Ինքը հանգստացրել է նրան:

Վեճը շարունակվել է խոհանոցում: Կինը «սավոկի միջի փոշին շպրտել է» իր դեմքին, բերել է երկար դանակը, կոթից բռնած մեկնել է իրեն ու ասել է. «Տիա խփի ինձ»:

Ինքը բռնել է դանակի շեղբից, քաշել է իրեն, վնասել է իր մատները, դանակը դրել է սեղանին: Բարեկամուհին տեսել է դա:

Կինը չի հանգստացել, նորից ասել է, թե պիտի բաժանվեն, անպատվել է իրեն, ասել է. «Ելի ս… եղի, հեռախոսս էլ տուր, անտեր շուն, թքեմ վրեդ»: Նա ձեռքով խփել ու կոտրել է խոհանոցի դռան ապակին:

Դրանից հետո, ըստ ամբաստանյալի, ինքը ոչինչ չի հիշում: Հիշում է, որ արյուն է տեսել կնոջ պարանոցին, սթափվել է, դանակ է եղել իր ձեռքին:

Ինքը, դիմելով կնոջը, ասել է. «Էս ի՞նչ արիր»: Հետո դուրս է վազել, դրսում տեսել է որդուն ու բարեկամուհուն և գնացել է ոստիկանություն:

Ամբաստանյալն ասել է, թե չի ցանկացել սպանել կնոջը, զղջում է կատարվածի համար:

Նախաքննական ցուցմունքում Գրիգորն ասել է, որ կնոջը դանակով խփելու ժամանակ դանակը կոթի մասից կոտրվել է, ինքը պահարանի վրայից վերցրել է ավելի փոքր դանակ, մեկ անգամ խփել է կնոջ վզին, արյունը շիթով ցայտել է, ինքը դուրս է եկել տանից…

Սպանված կնոջ մայրը՝ Գրիգորի զոքանչը, հայտնել է, որ Գրիգորն իր դստեր հետ ամուսնացել է 2005 թվականին, համատեղ կյանքից ունեցել են մեկ որդի, ով 6 տարեկան է:

Ըստ զոքանչի՝ Գրիգորը սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ: Վերջին շրջանում նա հաճախ է վիճաբանել կնոջ հետ:

Երկու տարի առաջ, երբ ամուսիններով ապրել են Երևանում, եղել են դեպքեր, երբ Գրիգորը կնոջ գլխին շիշ, ափսե է կոտրել: Դուստրը բաժանվել է Գրիգորից, բայց հետո նրանք նորից միացել են: Մոտ մեկուկես տարի բնակվել են իրենց բնակավայրում:

Դեպքի օրը դուստրը եկել է իրենց տուն, լողացել է:

Ժամը 17-18-ի սահմաններում տուն է գնացել: Ավելի ուշ ամուսնու եղբոր աղջիկը, որ դստեր տանն էր, զանգել է իր որդուն ու ասել է, որ Գրիգորը դանակով խփել է կնոջը:

Ինքն ու որդին անմիջապես գնացել են դստեր տուն, տեսել են, որ նա անգիտակից ընկած է գետնին: Մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, բայց դուստրն արդեն մահացած էր:

Վկա Թ.-ն, ով գտնվել է տուժողի տանը, հայտնել է, որ ինքը և՛ Գրիգորի, և՛ նրա կնոջ  բարեկամն է:

Դեպքի օրվա առավոտյան Գրիգորի եղբայրը զանգել է ու Գրիգորի կնոջն ասել է, որ նրա անունով փող է ուղարկել՝ 2 հազար ռուբլի: Ինքն ու տուժողը գնացել, ստացել են այդ գումարը, պայմանավորվածության համաձայն՝ հանդիպել են Գրիգորին ու երեխային ու գնացել են խաշ ուտելու: Առանց ալկոհոլի են խաշը կերել:

Կեսօրին վերադարձել են տուն: Տուժողի հետ գնացել են նրա մայրիկի տուն, տուժողը լողացել է: Տուժողի եղբայրը իրենց տուն է բերել:

Ինքն ու տուժողը կոմպոզիցիաներ են պատրաստել: Գրիգորը զանգել է քենու ամուսնուն, կանչել է իրենց տուն՝ հաց ուտելու: Միասին հաց են կերել, Գրիգորն ու հյուրը օղի են խմել: Հյուրը մնացել է մոտ կես ժամ ու գնացել է:

Տուժողի խնդրանքով ինքը նրա որդու և ամուսնու նկարները համակարգչային ծրարով ձևավորել է: Կանչել են Գրիգորին, ցույց են տվել նկարները:

Գրիգորը կնոջն ասել է. «Հերիք է համակարգչի առաջ նստես»: Նա փնթփնթալով գնացել է խոհանոց: Ասել է՝ համակարգչի առաջ նստելու փոխարեն ավելի լավ է տունը մաքրի, նա կնոջը «փնթի» է անվանել:

Կինն ասել է՝ փնթին քո քույրն է: Գրիգորը զայրացել է: Ամուսիններով միմյանց վիրավորական բառեր են ասել:

Գրիգորը վերցրել է կնոջ հեռախոսը, որ նա մորը չզանգի:

Կինը ցանկացել է տնից դուրս գալ, Գրիգորը չի թողել: Ինքը երեխայի հետ գնացել է խոհանոց, ամուսինները մնացել են հյուրասենյակում: Երբ տեսել է, որ վեճը շարունակվում է, երեխայի հետ վերադարձել է հյուրասենյակ:

Այդ ժամանակ տուժողն «ահավոր ագրեսիվ է եղել, բարձր ձայնով գոռգոռացել է, դարձել է անկառավարելի, իսկ Գրիգորն ամեն կերպ փորձել է նրան հանգստացնել :

Տուժողն ամուսնուն ասել է՝ կամ դու գնա տնից, կամ թող ես գնամ:

Ըստ վկայի՝ Գրիգորը փաթաթվել է կնոջը, բայց վերջինս հրել է նրան: Երկուսով գնացել են խոհանոց: Ինքն ու երեխան էլ են գնացել:

Տուժողը պահարանին դրված դանակներից վերցրել է ամենամեծ դանակը, տվել է Գրիգորին, ասել է. «Խփի մեռնեմ, պրծնեմ քեզանից, հիասթափվել եմ քեզանից…»: Գրիգորը դանակը վերցրել ու ասել է՝ կխփեմ: Բայց նա այդ դանակն իր կամքով տվել է իրեն, ինքն այն դրել է փայտե ամանի մեջ:

Մի պահ Գրիգորը նորից փաթաթվել է կնոջը, փորձել է հաշտվել: Կինը գնացել է խոհանոցն ավլելու: Գրիգորը նրա մոտ է գնացել: Ինքն ու երեխան էլ են գնացել խոհանոց: Գրիգորը կատակով կնոջ նմանակումներն է արել, «տնազ է արել», կինը զայրացել ու «սավոկով» աղբը նետել է ամուսնու դեմքին:

Գրիգորը զայրացել, մեկ կամ երկու անգամ ապտակել է կնոջը, վերջինս արմունկով խփել-ջարդել է խոհանոցի դռան ապակին, բայց ձեռքը դրանից չի վնասվել:

Երեխան լաց է եղել: Ինքը երեխային տարել է հյուրասենյակ: Մտածել է՝ ամուսիններին մենակ թողնի, որ հաշտվեն:

Բայց խոհանոցից ձայներ է լսել, վազել է այնտեղ: Մինչև խոհանոց մտնելը լսել է, որ Գրիգորն ասել է. «Խփել էիր ուզո՞ւմ, առ քեզ խփել»:

Ինքն ու երեխան մտել են խոհանոց: Տեսել է, որ տուժողը կանգնած է խոհանոցի վերջում, Գրիգորը՝ նրա դիմաց: Նա ձախ ձեռքով բռնել է կնոջը, աջ ձեռքով հարվածել է:

Ինքը Գրիգորի աջ ձեռքը քաշել է, նրա ձեռքին տեսել է սև բռնակով դանակը: Հարցրել է՝ խփո՞ւմ ես: Գրիգորը շրջվել է իր ու երեխայի կողմը, գլխով ասել է՝ չէ:

Դանակը բռնած ձեռքով նա հրել է իրեն: Ինքը վախեցել է, որ իրեն կարող է դանակով խփել, երեխայի ձեռքը բռնել ու փախել է հյուրասենյակ, վերցրել է տուժողի հեռախոսը, երեխայի հետ տնից դուրս է փախել ու զանգել է տուժողի եղբորը, ասել է, որ շուտ հասնեն:

Փողոցում ինքն օգնություն է կանչել: Հարևաններից մեկը ցանկացել է երեխային իրենց տուն տանել, երեխան լաց է եղել ու ասել է՝ հանկարծ մաման չմեռնի…

Ինքը նկատել է, որ Գրիգորը տանից դուրս է եկել ու հեռացել է:

Եկել են տուժողի մայրն ու եղբայրը, իրենք ներս են մտել: Տեսել են, որ տուժողը ամբողջովին արյան մեջ ընկած էր, վզի շրջանում վնասվածք կար, բերանից փրփուր էր եկել: Եղբայրը նրան գրկել, դրել է մեքենան, իրենք բոլորը նստել են մեքենա, գնացել են հիվանդանոց, բայց տուժողն արդեն մահացել էր…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Գրիգոր Գ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննությամբ նրա մոտ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակ չի հայտնաբերվել, հանցանքի կատարման պահին նա եղել է հուզական խիստ գրգռված վիճակում:

Ընդհանուր իրավասության դատարանը Գրիգոր Գ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 10 տարի ազատազրկման:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում