#LoveWins հեշթեգը գլխավորել է Twitter-ը` ԱՄՆ-ի ամբողջ տարածքում միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո: Նման հեշթեգներով գրառումներ են թողնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տունը:
Հայտնիները ևս ողջունել են Գերագույն դատարանի որոշումը:
«Դա հիասքանչ օր է, ոչ միայն հսկայական քայլ ընդդեմ Ամերիկայի, այլև ամբողջ աշխարհի համար: #LoveWins»,- գրել է փողոցային նկարիչ Բենքսին:
«Ես այնքան երջանիկ եմ, ես լաց եմ լինում: #LoveWins: Ես այնքան եմ հպարտանում Ամերիկայով, ես երբեք չեմ մոռանա այս պատմական օրը»,- գրել է Քելի Օսբորնը:
Աջակցություն են հայտնել նաև մի շարք այլ հայտնիներ:








































